Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ Լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարի հովանավոր

Վերադարձ լուրերի բաժին

17:01 , 23 Մայիս 2018

Սույն թվականի մայիսի 26-ին Երևանում մեկնարկում է Հայաստանի ինտերնետ ԶԼՄ-ների և լրագրողների ասոցիացիայի կողմից կազմակերպված Լրագրողների միջազգային ֆուտբոլային երկրորդ մրցաշարը: Մրցաշարին մասնակցում են լրագրողների թիմեր Ռուսաստանից, Լիտվայից, Լատվիայից, Վրաստանից, Ուկրաինայից եւ Բելառուսից: Հայաստանը ներկայացված է երկու թիմերով՝ Երևանից և Գյումրիից:

Լրագրողների միջազգային ֆուտբոլային երկրորդ մրցաշարը տեղի կունենա «Փյունիկ» ՖԱ մարզադպրոցի դաշտում: Մրցաշարի գլխավոր հովանավորն է ՎՏԲ-Հայաստան Բանկը:

Չորեքշաբթի՝ մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Սպուտնիկ Արմենիա լրատվական գործակալության և ռադիոյի մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված կայանալիք մրցաշարին:, որին մասնակցում էին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր Տնօրեն – Տնօրինության Նախագահ Իվան Տելեգինը, Հայաստանի առաջին ալիքի մարզական ծրագրերի ղեկավար Կարեն Գիլոյանը,​ Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը: Ասուլիսի ընթացքում քննարկվում էին ակտիվ և առողջ ապրելակերպի վարման նշանավորությունը և նմանատիպ մրցաշարերի անցկացման հարցեր:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին և ակտիվորեն աջակցում է տարբեր մարզական միջոցառումներին: Բանկի հատուկ հետաքրքրության են արժանանում միջոցառումները, որոնց մասնակցում են Հայաստանի ԶԼՄ ներկայացուցիչները։ Վերջերս Բանկը աջակցել է հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև անկացվող շախամատային մրցաշարին: Բացի այդ, Բանկը մեծ նշանակություն է տալիս իր ֆուտբոլային թիմին, որը պարբերաբար հանդես է գալիս միջկորպորատիվ մրցաշարերում և զբաղեցնում է մրցանակային տեղեր:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը մեծ հետք թողնող փոքր երկիր է

Մի քանի օրից Հայաստանը կդառնա համաշխարհային վերլուծական մտքի կենտրոն՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալելով «Մտքերի գագաթնաժողով» անունը ստացած միջոցառումը:

Ucom-ն առաջարկում է ինտերնետ` սկսած 6.4 Դ/ՄԲ 50-ից ավելի երկրում ճամփորդելիս

Պարզապես Հայաստանից մեկնելուց առաջ բաժանորդները պետք է հավաքեն *121# կոդը, ակտիվացնեն ռոմինգ ծառայությունը և, հետևելով հրահանգներին, ընտրեն առաջարկվող փաթեթներից մեկը։

Հավաստագրեր են ստացել «VivaStart» ծրագրի հերթական փուլի շրջանավարտները

2015 թվականից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 326 ուսանող: Այդ տարիների ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքային թիմին է միացել լավագույն արդյունք արձանագրած ավելի քան 44 ուսանող: