Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ՎՏԲ-Հայաստանը» կարող է դատի տալ իր գործարար համբավը վարկաբեկողներին

Վերադարձ լուրերի բաժին

22:30 , 07 Ապրիլ 2016

ՎՏԲ-Հայաստան Բանկն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ բանկի մասին էլեկտրոնային որոշ ռեսուրսներում հրապարակված նյութերի կապակցությամբ:
* * *

Վերջերս որոշ, վստահություն չառաջացնող էլեկտրոնային ռեսուրսներում, հրապարակվում են նյութեր, որոնք տարածում են բացարձակապես կեղծ տեղեկություններ և վարկաբեկում են “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ գործարար համբավը: Ընդ որում, այդ հերյուրանքների հեղինակները անխղճորեն օգտագործում են Հայաստանի քաղաքական կյանքում դրամատիկ պահը, շահարկելով հայ ժողովրդի անկեղծ զգացմունքները:

Այդ կասկածելի պորտալների հայտարարությունները այն մասին, որ ՎՏԲ – Հայաստան Բանկը “ՎՏԲ բանկի” 100%-անոց դուստր ձեռնարկությունը, որի 3% բաժնեմասը պատկանում է Ադրբեջանի նավթային հիմնադրամին, իբրև վնասում է Հայաստանին և նույնիսկ հանդիսանում է հետախուզական տեղեկատվության հավաքագրման կենտրոն` հօգուտ Ադրբեջանի, այլ կերպ քան հիմարություն չի կարելի անվանել: Այդ մտածածին կեղծ տեղեկությունների նպատակն է ՀՀ բնակիչներին մոլորության մեջ գցելը, վտանգելով երկրի ֆինանսական կայունությունը:

Ինչպես մենք արդեն բազմիցս հայտարարել ենք, “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ 100% բաժնետոմսերի սեփականատեր է հանդիսանում է ՎՏԲ Բանկ (ՀԲԸ), որի 60,9348 % քվեարկող բաժնետոմսերը պատկանում են Ռուսաստանի դաշնությանը: ՎՏԲ բաժնետեր են հանդիսանում նաև մասնավոր և ինստիտուցիոնալ ներդրողներ ամբողջ աշխարհից:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ բացի երկու ցածր վարկանիշային կայքերից, այլ ազնիվ հայկական ԶԼՄ-ներ նման տեղեկատվություն չեն տարածում։ Դա, իր հերթին, վկայում է այն մասին, որ այդ կայքերը չեն կարող համարվել մասնագիտական միջավայրում հարգված տեղեկատվության աղբյուրներ:

Բացի այդ, ՎՏԲ – Հայաստան Բանկը, որպես բաց եւ ազնիվ բանկը չի արձագանքելու այդ կայքերի կողմից ֆինանսական համագործակցության մասին առաջարկին, որոնք բազմիցս են ստացվել վերոնշյալ կայքերից մեկի ներկայացուցչի կողմից:

Այն դեպքում, եթե ՎՏԲ-Հայաստան Բանկի գործարար համբավին վնաս հասցնող և ՀՀ քաղաքացիներին ապակողմնորոշող տեղեկատվությունների հրապարակումները անհիմն շարունակվեն, ապա մենք իրավունք ենք վերապահում` բանկի իրավունքների, շահերի ու համբավի պաշտպանության համար դիմել օրինական բոլոր միջոցներին, այդ թվում` դատարան:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։