Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՏԲ-ի ղեկավարը ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համեմատել է պատերազմ հայտարարելու հետ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

09:28 , 26 Հունվար 2018

ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ զգուշացրել է «Եվրոպայում ռազմական հակամարտության աճող սպառնալիքի մասին»: Ինչպես գրում է Financial Times-ը, ըստ Կոստինի, եթե Ռուսաստանը շարուննկի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, դա կլինի «պատերազմ հայտարարելու» ազդանշան։

Կոստինի համոզմամբ, ռուսաստանյան ֆինանսական ինստիտուտների դեմ ցանկացած տնտեսական պատժամիջոցները նման են«պատերազմ հայտարարելուն»: «Ես պատճառներ չեմ տեսնում, որ դրանից հետո Ռուսաստանի դեսպանը մնա Վաշինգտոնում, կամ ամերիկյան դեսպանը շարունակի լողալ Մոսկվայի սառը ջրում»,-ասել է նա։

ՎՏԲ-ի ղեկավարը կարծում է, որ այժմ սպառազինությունների մրցավազքի նոր փուլ է սկսվում. «ՆԱՏՕ-ն պահանջում է ավելի շատ զենք և մեծ քանակությամբ զենք է տարածում Եվրոպայում։ Ռուսաստանը նույն կերպ կպատասխանի»:

ՎՏԲ-ի ղեկավարը կարծում է, որ դրանից կշահեն «միայն գեներալներն ու զենք արտադրողները»: «ԱՄՆ-ն Եվրոպայից պահանջում է ավելի շատ վճարել սպառազինությունների համար։ Ո՞ւմ է դա պետք։ Դա շատ վտանգավոր է»,- ավելացրել է նա։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 73.9%-ը

Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։