Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎՊ – Ձեռնարկությունների ինկուբատոր հակամարտությունը կարող է հասնել դատարան

Վերադարձ լուրերի բաժին

17:26 , 14 Նոյեմբեր 2016

Վերահսկիչ պալատ – Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ հակամարտությունը, ինչպես երևում է, նոր թափ է ստանալու։

Մենք արդեն գրել ենք ՎՊ-ի կողմից Հիմնադրամի գործունեության  ուսումնասիրության արդյունքների և հայտնաբերված խախտումների մասին։Առանձին անդրադարձել ենք նաև Picsart հավելվածի մասին ՎՊ եզրակացություններին։

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, սակայն, համաձայն չէ ՎՊ եզրակացությունների հետ։ Այս կառույցը առարկություններ է ներկայացրել՝ Վերահսկիչ պալատի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ կազմված ընթացիկ հաշվետվության վերաբերյալ։

22 էջանոց փաստաթուղթը ոչ միայն հրապարակվել է Հիմնադրամի կայքում, այլև ուղարկվել մի շարք պետական կառույցների (ՀՀ նախագահի աշխատակազմ, կառավարություն և այլն)։

Ավելին, որոշ տեղեկություններով, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը չի պատրաստվում բավարարվել միայն այսքանով և առաջիկայում դատի է տալու ՎՊ-ին։ Չի բացառվում, որ ՎՊ-ի դեմ հայց ներկայացնի նաև Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կփոխհատուցվեն Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների անշարժ գույքին հասցված վնասները

Գործադիրը կփոխհատուցի Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները:

Կենտրոնացած եմ ճանապարհային քարտեզի խնդիրները հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ. Առաքելյան

Նախարարը նաև ասաց, որ Արցախի այն քաղաքացիներին, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակավայրերը, կառավարությունն աջակցում է Արցախ վերադառնալու և մշտական բնակություն հաստատելու՝ նոր բնակավայրերում ու կացարաններում:

Կառավարությունը կփոխհատուցի արցախցիներին հյուրընկալողների ծախսերը

Փոխհատուցում ստանալու համար հյուրընկալող կողմը պետք է դիմի նախարարություն էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաև այն քաղաքացիների տվյալները, որոնց հյուրընկալում է: