Invalid username or password
Խանութներում տոպրակները վճարովի են դարձել՝ հանուն շրջակա միջավայրի պաշտպանության։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։ «Այդ միջոցը բիզնեսին կստիպի գնել կամ արտադրել էկոլոգիապես մաքուր փաթեթներ, ինչը կնվազեցնի շրջակա միջավայրի աղտոտումը»,- ասել է Մինասյանը:
Իրականում սա շատ վիճելի պնդում է։ Որովհետև սուպերմարկետից գնած 3 հատ հացը, 10 հատ ձուն, կես կիլոգրամ պանիրը, մի քանի շիշ հանքային ջուրն ու մնացած մանր-մունր բաները անհնար է տեղավորել գրպանում։ Այնպես որ, սպառողը վճարում է ցելոֆանե ամեն տոպրակի համար 10-15 դրամն ու հանգիստ խղճով շարունակում աղտոտել շրջակա միջավայրը։
Բնապահպանական տեսանկյունից՝ հասկանալի կլիներ, եթե խանութներն ընդհանրապես հրաժարվեին տոպրակներ վաճառելուց՝ այդ կերպ ստիպելով, որպեսզի սպառողն ինքը իր հետ բազմակի օգտագործման տոպրակ բերի (ինչպես խորհրդային ժամանակներում)։ Կամ՝ եթե թղթե տոպրակներ տրամադրեին, որոնցից շրջակա միջավայրը չի տուժում։
Իսկ այսպես ստացվում է, որ խանութները էժան գնով շրջակա միջավայրն աղտոտելու իրավունք են վաճառում։ Ու շահում դրանից, որովհետև նախկինում այդ իրավունքը գնորդին անվճար էին տրամադրում՝ իրենց հաշվին։
Դիտումներ 1572
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը խոշոր հարկ վճարողների հետ քննարկել է ոլորտի խնդիրները և հստակեցրել գործընկերային ուղենիշները:
Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։
Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը: