Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վճարային քարտերը Հայաստանում. որ տեսակից քանի հատ կա, և ինչպես են փոխվել քանակները

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 14 Օգոստոս 2018

2018 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանում շրջանառության մեջ գտնվել է հայաստանյան բանկերի կողմից թողարկված 1 850 972 վճարային քարտ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների բազաներից, ամենամեծ թվով քարտերը Visa տեսակի են՝ 685 190 քարտ կամ ընդհանուր քանակի 37%-ը։

Տարածվածությամբ երկրորդը ArCa քարտերն են՝ 599 419 հատ, որին հաջորդում է MasterCard-ը՝ 522 770 հատ։

American Express տեսակի քարտերի քանակը փոքր է՝ 12 320 հատ։ Մնացած 31 273-ը այլ տեսակի քարտեր են։

CARDDS1

2018 թվականի առաջին ամիսների ընթացքում շրջանառության մեջ գտնվող քարտերի քանակն աճել է։ 2018 թվականի հունիսին՝ 2017 թվականի դեկտեմբերի համեմատ,քարտերի քանակն աճել է 136 293 հատով կամ 8%-ով։

Թե՛ բացարձակ թվով, թե՛ տոկոսային առումով ամենից շատ ավելացել են Visa տեսակի քարտերը՝ 76.6 հազար հատով կամ 12.6%-ով։

CARDDS2

ArCa քարտերն ավելացել են 32 651 հատով (5.8%-ով), MasterCard քարտերը՝ 28 974 հատով (5.9%-ով)։

AmEx և այլ տեսակի քարտերի քանակը 2017 թվականի դեկտեմբերի համեմատ նվազել են, համապատասխանաբար, 8.8%-ով և 2.3%-ով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2019-ին հաջորդող տարիներին տնտեսական քաղաքականությունը պետք է տանի նրան, որ ՀՆԱ-ի տարեկան աճը լինի ոչ պակաս, քան 5%-ը. Տիգրան Խաչատրյան

Տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը լինելու է Հայաստանի քաղաքացիների բարեկեցության բարձրացումը

«Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» միջոցառմանը կմասնակցեն արևային էներգետիկայի միջազգային առաջատար ընկերություններ

«Շտիգեն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը նշեց, որ այս միջոցառումն իրականացվում է ոչ միայն ոլորտի մասնավոր ընկերությունների բիզնեսի զարգացման համար…

ՊԵԿ-ը ստուգողական միջոցառումներ է իրականացրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ