Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

16:58 , 08 Մայիս 2018

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ինչպես փոխանցում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, ՌԴ նախագահն իր նամակում հույս է հայտնել, որ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը։

«Ակնկալում եմ, որ Ձեր գործունեությունը կառավարության ղեկավարի պաշտոնում կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև ԱՊՀ, ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդմանը», – ասված է Պուտինի ուղերձում։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ՀՀ վարչապետ: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 59, դեմ՝ 42 պատգամավոր:

Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և այլոք։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ-ն կրկին անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս

ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել խթանող դրամավարկային պայմանները և անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես (լուսանկարներ)

Վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր տնօրեն ունի

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայկակ Արշամյանի թեկնածությունը Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում