Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վիրավորված զինծառայողները ամսական 100 հազար դրամ կստանան ԶԱՀ-ից՝ մինչև հաշմանդամությն կարգ ստանալը

Վերադարձ լուրերի բաժին

11:44 , 15 Հունիս 2018

Երեկ տեղի է ունեցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» (1000 դրամներ) 6-րդ խորհրդի նիստը, որի ժամանակ որոշվել է ներդնել մի շատ կարևոր ու արդիական համակարգ։ Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը, համակարգի շնորհիվ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» մինչև 6 ամիս, ամսական 100 000 դրամի վճարումներ կկատարի այն զինծառայողներին, որոնք վիրավորվել են մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելիս և դեռևս չեն ստացել հաշմանդամության կարգ։

«Հաշմանդամության կարգը ստանալուց հետո փաստացի վճարված գումարը կնվազեցվի միանվագ վճարվելիք գումարից։ Կարծում եմ, որ սա անհրաժեշտ օժանդակություն կլինի այն վիրավորված զինծառայողներին ու նրանց ընտանիքներին, որոնք դժբախտ պատահարի պատճառով կրում են նաև զգալի ֆինանսական կորուստներ»,- գրել է Ավետիքյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ն անցկացրել է «Էլեկտրոնային առևտուր և վիրտուալ ՀԴՄ» խորագրով հանդիպում-քննարկում

Վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման արդյունքում կավելանան անկանխիկ շրջանառության ծավալները:

Ամուլսարի հանքի ոդիսականը

Արմենպրեսի անդրադարձը Հայաստանի ամենաքննարկվող թեմաներից մեկին:

Երեք տասնամյակ՝ նկուղում

Բարեկեցիկ կյանքով ապրելու Սուքիասյանների որոշումը ձախողվել է 1988թ.-ի երկրաշարժի պատճառով: Տուն կառուցելն այդ տարիներին դարձել է դժվար, իսկ հետո՝ անհնար: