Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վիվա-ՄՏՍ-ն ավելացրել է բնակարանաշինությանը հատկացվող ներդրումը

Վերադարձ լուրերի բաժին

13:44 , 23 Սեպտեմբեր 2020

Բնակարանաշինության ծրագրից օգտվող ընտանիքների թիվը փոխվել է: Վիվա-ՄՏՍ-ը հնարավորինս ավելացրել է իր ներդրման չափը՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ առավելագույն աջակցություն տրամադրելու և տան խնդրի առջև կանգնած ընտանիքներին սատարելու համար: Ուշադրության կենտրոնում են հանրապետության բոլոր մարզերը, սակայն հատկապես հուլիսյան դեպքերից հետո, առաջնահերթություն է տրվել սահմանապահ գյուղերում ապրող ընտանիքներին: Տարեսկզբին հայտարարված՝ 37 ընտանիքի փոխարեն, ընթացիկ տարում տան հետ կապված՝ կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 88 ընտանիք: Ծրագրին նոր թափ հաղորդելու որոշումը քննարկվել է նաև տեսազանգով՝ աշխատանքները համակարգելու համար Տավուշի մարզ մեկնած գործընկերների հետ:

b4b.am

«Մենք դեռ չենք վերադարձել կյանքի բնական ռիթմին, սակայն դա մեզ չի խանգարում իրականացնել մեր ծրագրերը: Գուցե փոխել ենք աշխատանքի մեթոդներն ու գործիքները, բայց` ոչ նպատակը: Ավելին, ուրախ եմ տեղեկացնել, որ այն, ինչը քննարկում էինք ավելի վաղ, իրականություն է դարձել: Մենք հնարավորինս ավելացրել ենք մեր աջակցության չափը և փոխանցել անհրաժեշտ գումարը։ Դա ավելացնում է աշխատանքի ծավալն ու պատասխանատվությունը, բայց վստահ եմ, որ հաջողությամբ կեզրափակենք տարին»,-տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

b4b.am

«Այս տարի ևս Վիվա-ՄՏՍ-ը զերծ չի մնացել անակնկալ մատուցելուց: Աննախադեպ ցուցանիշ է՝ ծրագիրն սկսել 37 ընտանիքի համար, ապա այն ավելացնել ու ավարտին հասցնել 88-ով: Այս տարվա ներդրման չափն էլ բավականին մեծ է: Հուսադրող և ուրախալի է, որ կարող ենք հանրապետության տարբեր մարզերում ապրողներին օգտակար լինել: Թեև ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս աշխատել մեծ ակտիվությամբ, սակայն ձգտելու ենք հնարավորինս լարել մեր ուժերն ու հասնել լավ արդյունքի»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

b4b.am

Տավուշի մարզի Այգեպար գյուղում բնակվող Փայտյանների ընտանիքը բնակարանաշինության ծրագրում նոր ընդգրկվածներից է: Կնոջը վաղաժամ կորցրած տանտերը մի նպատակ ունի. զինվորական որդու երիտասարդ ընտանիքին տեսնել ամուր տանիքի տակ: Դեռևս 1992 թվականին, հակառակորդի ռմբակոծության հետևանքով, հաշված րոպեների ընթացքում՝ Փայտյանների տունն ավերակների է վերածվել: Ընտանիքն այժմ էլ ապրում է վարձով՝ վթարային դարձած մեկ այլ շենքում:

b4b.am

«Շուրջ 35 տարի առաջ ստացած բնակարանս, որտեղ ապրել եմ կնոջս ու զավակիս հետ, 1992 թվականին, հակառակորդի ռմբակոծության հետևանքով քանդվել է: Ժամանակավոր՝ մեկ տարի, ապրել ենք բարեկամիս բնակարանում: Հետո դարձյալ տեղափոխվել ենք այլ տներ: Արդեն 27 տարի ապրում ենք վարձով՝ վթարային շենքում, որն այս վիճակում է հայտնվել դարձյալ ռմբակոծության հետևանքով: Ամեն վայրկյան կա փլուզման վտանգ, բայց ստիպված ենք ապրել: Մեզ ձեռք մեկնած ընկերությունների աջակցությամբ գնված տունն այժմ կառուցվում է »,- ասել է տանտերը՝ Վալերիկ Փայտյանը:

b4b.am

Գործընկերների աջակցությամբ գնված տունն ու մեկնարկած շինարարությունը փոխել են տանտերերի տրամադրությունն ու վաղվա հանդեպ հավատը: Տարիների գործընկերներն էլ ակտիվորեն հետևում են տարբեր մարզերում իրականացվող աշխատանքներին՝ տարեվերջին ցանկալի արդյունք արձանագրելու համար: Կա այն գիտակցությունը, որ ծրագիրը լուծում է ոչ միայն սոցիալական, այլև հոգեբանական խնդիր: Այգեպարում տարեվերջին մի քանի բնակարանամուտ կնշվի:

b4b.am
Ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագրի համար Վիվա-ՄՏՍ-ը տրամադրել է ավելի քան 202 մլն դրամ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը:

Ucom-ի աշխատակիցները պարգեւատրվել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար

2021 թվականի օգոստոսի 9-ին Ucom-ի անվտանգության բաժնի ղեկավար Արամ Սարգսյանին շնորհվել է «Երախտագիտություն» մեդալը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից։