Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

Վերադարձ լուրերի բաժին

16:54 , 05 Օգոստոս 2020

Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է ներդրումներ անել՝ բարձրակարգ սպասարկում ապահովելու և բաժանորդների գոհունակության ցուցանիշը բարձր պահելու համար: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը գործարկել է սպասարկման 2 նոր կենտրոն: Դրանցից մեկը գործում է Երևանում և գտնվում է Անդրանիկի 151/8 հասցեում, իսկ մյուսը՝ Նոյեմբերյան քաղաքում, Բարեկամության 8/1 հասցեում:

Սպասարկման նոր կենտրոններում հասանելի են բաժանորդին հետաքրքող բոլոր ծառայությունները՝ հետվճարային ու կանխավճարային սակագնային պլաններ և կորպորատիվ փաթեթներ, հեռախոսահամարների, ինչպես նաև բջջային սարքերի, ներառյալ` հեռախոսների ընտրության մեծ հնարավորություն և այլն: Կա նաև ՄոբիԴրամի վճարային համակարգից օգտվելու հնարավորություն:

«Հեռահաղորդակցության ոլորտը պահանջում է ներդրումների շարունակականություն, ցանցային ծածկույթի, ինչպես նաև՝ սպասարկման ցանցի կատարելագործում և շարունակական ընդլայնում: Ստեղծման օրվանից, մենք առաջնորդվում ենք այդ սկզբունքով: Ու թեև հիմա Վիվա-ՄՏՍ-ի զարգացման հիմնական ուղղությունը թվային հարթակների զարգացումն է՝ ելնելով թվային փոխակերպման մեր ռազմավարությունից, այնուամենայնիվ, մենք նաև ուշադրություն ենք դարձնում մեր սպասարկման կենտրոնների քանակի ավելացմանը: Եվ այս շրջանակներում՝ Նոյեմբերյանում գործող մեր սպասարկման կենտրոնը տեղափոխել ենք ավելի ընդարձակ ու հարմարավետ տարածք, իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործարկել ենք ևս մեկ՝ բոլորովին նոր սպասարկման կենտրոն՝ հաշվի առնելով արդեն իսկ գործող սպասարկման կենտրոնի ծանրաբեռնվածությունը: Ցանկանում եմ նաև ավելացնել, որ Վիվա-ՄՏՍ-ը շարունակաբար ավելացնում է իր սպասարկման կենտրոնների քանակը: Շնորհակալ ենք մեր բաժանորդներին՝ վստահության ու մեր ծառայություններից օգտվելու համար», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համավարակով պայմանավորված՝ սպասարկման կենտևրոններն առայժմ աշխատում են այլ ռեժիմով. երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում: Շաբաթն ու կիրակին սանիտարական օրեր են: Բնականոն աշխատանքային ռիթմի վերադառնալուց հետո, սպասարկման կենտրոնները գործելու են երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-19:00, իսկ շաբաթ օրը՝ 09:00-18:00 աշխատանքային ժամանակացույցով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: