Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

Վերադարձ լուրերի բաժին

18:04 , 13 Օգոստոս 2020

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Լիցք+» ծառայությունն ակտիվացնելու դեպքում՝  այսուհետ հնարավոր է շարունակել օգտվել Վիվա-ՄՏՍ-ի ծառայություններից՝ այժմ արդեն մինչև 2000 դրամի չափով` նախկին 1500 դրամի փոխարեն:

Ի դեպ, 2000 դրամը կարելի է օգտագործել հետևյալ սակագնային պլանները, փաթեթներն ու ծառայություններն ակտիվացնելիս հաշվեկշռին առկա չբավարարող գումարը լրացնելու համար.

«Viva» (ներառյալ հավելյալ ինտերնետ փաթեթը)

«X», «Y» և «Z» (ներառյալ հավելյալ ինտերնետ փաթեթը)

«BIT»

«Super BIT»

«Super 0 օրական»

«Super զույգ»

«+50 րոպե»

«+3ԳԲ»

Ծառայությունն ակտիվացնելու համար օգտվեք «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելվածից կամ պարզապես ուղարկեք *221# հրահանգը: «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելվածը հասանելի է «Play Store»-ում / «App Store»-ում:

Ծառայության ակտիվացման գինն անփոփոխ է՝ 20 դրամ:

Ծառայությունը հնարավոր է ակտիվացնել միայն դրական հաշվեկշիռ ունենալու դեպքում: Ծառայությամբ տրամադրվող գումարը հնարավոր է օգտագործել ակտիվացման պահից սկսած՝ 30 օրվա ընթացքում։ Բացասական հաշվեկշիռը կառավարելու և ծառայությունը նախքան 30-օրյա ժամկետը լրանալը ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *221*0# հրահանգը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021 թ. առաջին եռամսյակում պետբյուջե է վճարվել ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021 թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:

Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը երկարաձգվելու է. փոխվարչապետ

Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման վրա սահմանափակումը չի տարածվում, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան: