Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վիվա-ՄՏՍ-ի կանխավճարային քարտեր՝ «Պրես Ստենդ»-ի բոլոր կրպակներում

Վերադարձ լուրերի բաժին

19:45 , 31 Մարտ 2020

Վիվա-ՄՏՍ-ի կանխավճարային քարտերը հասանելի են «Պրես Ստենդ»-ի բոլոր կրպակներում: Այդ մասին հայտնեց ընկերության մամուլի ծառայությունը: Քարտի հետ բաժանորդները կստանան նաև 200 ՄԲ ինտերնետ:

Գնված քարտի հաշվեկշիռը առնվազն 2800 դրամ լիցքավորելու դեպքում կակտիվանան «Y» սակագնային պլանով տրամադրվող փաթեթները՝ 30 օր օգտվելու հնարավորությամբ:
• Անսահմանափակ «Zoom», «Skype», «Viber», «WhatsApp», «Instagram»,
«Facebook», «Messenger», «Zangi», «Telegram», «Snapchat»
• 5 ԳԲ ինտերնետ
• 400 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, Արցախի ցանցեր, ԱՄՆ, Կանադա և ՄՏՍ Ռուսաստան
• 300 SMS դեպի ՀՀ ցանցեր

Ակտիվացման կոդ՝ *208*2800#:

Ցանկության դեպքում կարելի է նաև անցում կատարել «X» և «Z» կանխավճարային սակագնային պլաններին՝ հավաքելով համապատասխանաբար *208*5000*1# կամ *208*1800*1#: Այնուհետև անհրաժեշտ է լիցքավորել հաշիվը առնվազն 5000 դրամով «X» կանխավճարային սակագնային պլանի համար, կամ 1800 դրամով՝ «Z» կանխավճարային սակագնային պլանի համար:

Քարտը գնելիս անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր կամ նույնականացման քարտ:
Քարտի գինը՝ 400 դրամ:

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի գրավոր կամ հեռախոսազանգի միջոցով ծանուցման հիման վրա՝ այս եղանակով կանխավճարային քարտ ձեռք բերած բաժանորդները պետք է ներկայանան ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը՝ սահմանված ընթացակարգով բաժանորդագրության պայմանագիր կնքելու համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար 2021թ.-ի 1-ին եռամսյակի արդյունքներով

Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով:

Օրինապահ հարկ վճարողներին խրախուսելու նոր մեխանիզմներ

Մեխանիզմները մշակել և ներկայացրել է ՊԵԿ-ը:

ԿԲ-ն դոլար կներարկի շուկա

Սա նշանակում է, որ ԿԲ-ն արտարժույթ (դոլար) կվաճառի։