Invalid username or password
Պարետի վերջին որոշումով պայմանավորված՝ Վիվա-ՄՏՍ-ն այսօրվանից վերսկսել է իր բոլոր սպասարկման կենտրոնների աշխատանքը Երևանում ու մարզերում՝ բացառությամբ «Դալմա Գարդեն Մոլ»-ի և «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գործող սպասարկման կենտրոնների:
Սպասարկման կենտրոններում հասանելի է ծառայությունների ամբողջ շրջանակը:
Սպասարկման կենտրոնները հագեցված են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմն ապահովված է բժշկական դիմակներով, ձեռնոցներով և հակաբակտերիալ նյութերով, ինչպես նաև՝ տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:
Կարևոր. հնարավոր հերթերի դեպքում՝ հաճախորդներին հորդորում ենք պահպանել նվազագույնը 2 մետր հեռավորություն միմյանցից ու կրել դիմակ:
Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման վերաբացված կենտրոնները կգործեն երկուշաբթից՝ ուրբաթ, ժամը 10:00-18:00: Սպասարկման կենտրոնների ամբողջական ցանկն ու հասցեները հասանելի են ընկերության պաշտոնական կայքէջում:
Հո՛գ տանենք միմյանց համար, պատվո՛վ հաղթահարենք դժվարությունները:
Դիտումներ 339
Դրամական միջոցների փոխանցման սակագինը կազմում է 1-ից 3% (կախված ուղարկող երկրից):
Այն հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հայկական ցեմենտի արտադրության ճյուղի հետագա զարգացումը:
Օրենսդրական նախաձեռնություններ: