Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Պարզաբանում Վիվա-ՄՏՍ-ի կողմից 2019 թ. ընթացքում վճարված հարկերի ու հարկատուների ցանկում զբաղեցրած հորիզոնականի վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

12:50 , 01 Փետրվար 2020

2019 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե իրականացված հարկային պարտավորությունների ցուցանիշներով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարարակած խոշոր հարկ վճարողների ցանկում Վիվա-ՄՏՍ-ի (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) զբաղեցրած 14-րդ հորիզոնականի վերաբերյալ հարցադրումների առնչությամբ ընկերությունը պարզաբանում է տարածել։ «Հաշվետու ժամանակահատվածում (2019 թ. հունվար-դեկտեմբեր) իրականացրած հարկային պարտավորություններից (9.88 միլիարդ դրամ) բացի, Վիվա-ՄՏՍ-ի՝ 2019 հունվարի 1-ի դրությամբ առկա 6 միլիարդ դրամի գերավճարը, որը կատարվել է նախորդող ժամանակաշրջանում, մարվել է 2019 թ առաջացած հարկային պարտավորությունների հաշվին:

Հետևաբար, Վիվա-ՄՏՍ-ի կողմից 2019 թ. հաշվետու ժամանակաշրջանի համար կատարված հարկային պարտավորություններ մասով վճարումները փաստացի կազմում են 15.88 միլիարդ դրամ, այլ ոչ թե՝ 9.88 միլիարդ դրամ: Հաշվի առնելով վերոհիշյալը՝ Վիվա-ՄՏՍ-ը խոշոր հարկատուների վերը նշված ցուցակում կզբաղեցներ ոչ պակաս, քան 7-րդ հորիզոնականը՝ իրականացված հարկային պարտավորությունների ծավալով հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վիվա-ՄՏՍ-ը նաև տեղեկացրել է, որ ընկերության կողմից պետական բյուջե նախկինում կատարված գերավճարների «մաշեցումն» իրականացվում է 2017 թ-ի դեկտեմբերից: Գործունեության ողջ ընթացքում, Վիվա-ՄՏՍ-ը ՀՀ պետական բյուջե է վճարել մոտ 259 միլիարդ դրամ հարկ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎԶԵԲ-ը կմասնակցի Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի աշխատանքին

Գվինդաձեն պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել ՎԶԵԲ-ի հետաքրքրությունների շրջանակում գտնվող արտադրության, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, ծառայությունների մատուցման, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտների մասով, տրամադրել ծրագրային և ոլորտային գաղափարներ:

Ինչպե՞ս է գործել հայտնաբերված ֆինանսական բուրգը

Ցանցային մարկետինգի սկզբունքով գործող ֆինանսական բուրգի գործունեության նրբությունները՝ հոդվածում:

Այսուհետև ավտոպատահարները հնարավոր է գրանցել նաև բջջային հավելվածով

Մինչև 100 000 դրամ գույքային պահանջով պատահարների համար ստեղծվել է «ASWA» բջջային հավելվածը: Այն հասանելի է iOS 8 և ավելի նոր կամ Android 4.1 և ավելի նոր օպերացիոն համակարգերի համար: Ավելին՝ հոդվածում: