Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վիվա-ՄՏՍ-ը ամփոփել է «Թանգարանային օրեր» նախագիծը

Վերադարձ լուրերի բաժին

16:17 , 05 Հոկտեմբեր 2021

2020 թվականին Վիվա-ՄՏՍ-ը ներկայացրել էր «Թանգարանային օրեր» խորագրով մշակութային նախագիծը: Նախագծի մեկնարկը տրվել էր կորոնավրուսի համավարակի թեժ շրջանում և նպատակ ուներ թանգարաններում առցանց շրջայցերի միջոցով հայաստանյան հանրությանը ներկայացնելու հայ մշակութային հարուստ ժառանգությունը:

Նախագծի առաջին եթերաշրջանում ներգրավվել է ինը թանգարան՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանը, Եղիշե Չարենցի անունը կրող գրականության և արվեստի թանգարանը, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանները, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանը և Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը:

«Երբ սկսեցինք «Թանգարանային օրեր» նախագիծը, մեծ ոգևորություն ու հավատ կար, որ մշակութային կարևոր գործ ենք անում մեր հայրենակիցների համար: Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով աշխարհն ամբողջությամբ անցավ օնլայն շփման, և մենք էլ որոշեցինք հնարավորություն ընձեռել առցանց շրջելու տարբեր հայաստանյան թանգարաններով և ծանոթանալու հայ մշակույթին», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Թանգարաններում առցանց շրջայցերը ներկայացնում են հետաքրքիր ու բանիմաց զբոսավարները՝ ընդգծելով յուրաքանչյուր թանգարանի ամենահետաքրքիր ու կարևոր առաձնահատկությունները:

«Յուրաքանչյուր հաղորդման վրա աշխատել է պրոֆեսիոնալների մեծ թիմ և ստացել ենք շատ մեծ դրական արձագանք, քանի որ իսկապես անմիջական ու հետաքրքիր է ստացվել յուրաքանչյուր շրջայցը: Օրինակ՝ Հայաստանի ազգային պատկերասրահում այնքան շատ ցուցադրություններ կան, որ երեք թողարկում ենք նվիրել: Մինչ օրս մեծ հաճույքով դիտում եմ թողարկումները և վայելում մեր մշակութային ժառանգությունը», – հավելել է Ռալֆ Յիրիկյանը:

«Թանգարանային օրեր» նախագծի թողարկումների ամբողջական շարքը կարելի է դիտել Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական յութուբյան ալիքում:

Գանձաքարում կիսակառույցի խնդիր կլուծվի

Երկուսենյականոց կիսակառույց, կոմունալ հարմարությունների բացակայություն, վառարանի ծխից սևացած պատեր, բազմաթիվ հոգսեր և դրանք լուծելու անորոշություն…

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող Xiaomi խելացի հավաքածուն

Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության: