Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎիվաՍել-ՄՏՍ. «iPhone Xs»-ի ու «iPhone Xs Max»-ի վաճառքի մեկնարկն արդեն տրված է

Վերադարձ լուրերի բաժին

17:59 , 28 Սեպտեմբեր 2018

 Ինչպես տեղեկանում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջից, «iPhone Xs»-ն ու «iPhone Xs Max» նոր սերնդի սմաթֆոններն արդեն հնարավոր է ձեռք բերել ընկերության` Հյուսիսային պողոտայում ու Ամիրյան փողոցում գտնվող սպասարկման կենտրոններից:

«iPhone Xs»-ի գինը 669 900 դրամ է, իսկ ««iPhone XS Max»-ի գինը՝ 739 900 դրամ: Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ եղանակով:

«iPhone Xs» ու «iPhone Xs Max» սմարթֆոնների մանրամասն բնութագրությանը կարելի է ծանոթանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

* * *

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան:

«Կառավարության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի իր բաժինը»,- վարչապետ

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագրի իրագործման հարցում կառավարության ունեցած պատասխանատվության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի ու պատասխանատվության իր բաժինը: b4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին փետրվարի 14-ին ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 3 օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ […]

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

82 պատգամավոր քվեարկել է կողմ, 37-ը՝ դեմ: