Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎիվաՍել-ՄՏՍ. 100 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան՝ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելիս

Վերադարձ լուրերի բաժին

02:23 , 27 Դեկտեմբեր 2019

Տոներին ընդառաջ՝ մինչև 2020թ. հունվարի 1-ը ներառյալ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելիս հաճախորդը կստանա 100 ԳԲ ինտերնետ՝ երկու ամսով, և «Y» սակագնային պլանից օգտվելու հնարավորություն` 30 օրով: Այդ մասին հայտնեց ընկերության մամուլի ծառայությունը: Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ տարբերակով:

Հասանելի սմարթֆոնների ցանկը ներառում է «Honor», «Huawei», «iPhone», «Samsung», «Xiaomi» և այլ մոդելներ:

«Y» սակագնային պլանը ներառում է՝

  • Snapchat, Instagram, Facebook, Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից օգտվելու անսահմանափակ հնարավորություն: Facebook-ից, Instagram-ից և Snapchat-ից «Y» սակագնային պլանի բոլոր բաժանորդները կարող են օգտվել անսահմանափակ՝ մինչև 29.02.2020թ.:
  • 5 ԳԲ ինտերնետ,
  • 400 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, Արցախի ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան,
  • 10 000 ներցանցային րոպե՝ 400 րոպե փաթեթը սպառելուց հետո,
  • 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր:

Մինչև 2020թ. հունվարի 13-ը ներառյալ «Y» սակագնային պլանի բոլոր բաժանորդները կարող են նաև օգտվել «Amazon», «AliExpress», «Alibaba», «Taobao» և «eBay» առցանց գնումների հավելվածներից և կայքերից անսահմանափակ՝ իրենց փաթեթների 30 օր ժամկետում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար բաժանորդները կարող են օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից ցանկացածը: Ընկերության նորությունները մշտապես հրապարակվում են Ֆեյսբուքում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փայտանյութի արտահանումը երրորդ երկրներ կարգելվի

Արգելքը 6 ամսով է, քանի որ այն պետք է ուղարկվի ԵԱՏՄ երկրներին՝ հաստատման, եթե նրանք չհաստատեն, ապա, միևնույն է, 6 ամսով արգելքը գործելու է, իսկ եթե հաստատվի, ապա կարգավորումը կգործի ավելի երկար ժամանակով:

Կրակայրիչներ արտադրող ընկերությանն արտոնություն ստացավ

Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվեն 27-30 նոր աշխատատեղեր` 150-170 հազար դրամ միջին աշխատավարձով։