Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է գնել «Honor» սմարթֆոն և ստանալ գեղեցիկ համար

Վերադարձ լուրերի բաժին

17:08 , 20 Հունվար 2018

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2018թ. փետրվարի 14-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում «Honor» սմարթֆոն գնելու դեպքում բաժանորդին տրվում է գեղեցիկ հեռախոսահամար:

Առաջարկը գործում է ցանկացած մոդելի «Honor» սմարթֆոն գնելու դեպքում: Գեղեցիկ ու յուրահատուկ դիզայնով, ոճային և մատչելի «Honor» սմարթֆոնները ստեղծված են նորարարական լուծումներին համահունչ: Դրանք օգտագործողին հնարավորություն են տալիս օգտվելու տեխնոլոգիական վերջին զարգացումների առավելություններից, ֆիքսել ու պահպանել վառ հիշողություններ՝ որակյալ լուսանկարների և տեսանյութերի շնորհիվ: Այս սմարթֆոնները հարմարավետ են և համապատասխանում են որակի բարձր չափանիշներին:

«Ամանորի տոներն ավարտվել են, սակայն ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի դադարում անակնկալներ մատուցել իր բաժանորդներին: Այսպես՝ ձեռք բերելով մատչելի ու ոճային «Honor» սմարթֆոնը՝ գնորդը ստանում է նաև գեղեցիկ համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք Ֆեյսբուքում` https://www.facebook.com/MTSArmenia/

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՌԵՍՈ» ապահավոգրական ընկերության հետ համատեղ ամանորյա տոներին ընդառաջ ճանապարհորդությունների բոլոր սիրահարների համար մշակել են նոր՝ «Ապահով հանգիստ» ապահովագրական պրոդուկտը

ԿԲ-ն այսօր կներկայացնի նոր սերնդի թղթադրամները (տեսանյութ)

ՀՀ Կենտրոնական բանկը այսօր պաշտոնապես կներկայացնի երրորդ սերնդի նոր թղթադրամները

ԱԺ արտահերթ ընտրությունները կթանկացնեն ֆեյսբուքյան գովազդը

«ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ֆեյսբուքյան գովազդային ծառայության պահանջարկը կտրուկ աճելու է…