Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը դարձել է «Մերկուրի»-ի մրցանակակիր

Վերադարձ լուրերի բաժին

14:42 , 29 Մարտ 2019

Հիմնադրման օրվանից, տասնչորս տարի շարունակ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվել է կառավարման պատասխանատու մոդելով: Ընկերության բոլոր աշխատակիցների համար կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ) եղել է ոչ թե հայեցակարգ, այլ՝ կենսակերպ: Միջազգային բարձր չափորոշիչներով առաջնորդվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակը մշտապես գնահատվել է տարբեր օղակների ու հասարակության կողմից և դարձել ընդօրինակելի: Երկրի ու տնտեսության զարգացմամբ մտահոգ կազմակերպություններն այսօր գիտակցում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվելու կարևորությունն ու անհրաժեշտությունը, ինչը ևս ՎիվաՍել-ՄՏՍ-ի ռազմավարության կարևոր նպատակներից էր:

Արամ Խաչատրյան համերգասրահում, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ կազմակերպված «Մերկուրի» մրցանակաբաշխության ժամանակ, պարգևատրվել են տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը նպաստած, հանրային ծառայությունների, առողջապահության, տարածքային կառավարման ոլորտների՝ բարձր վարկանիշ ունեցող ընկերություններ և անհատներ: Մրցանակաբաշխությանը ներկայացվել է 23 անվանակարգ:

«Տարվա առաջնորդ՝ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում» անվանակարգում «Մերկուրի» մրցանակաբաշխության մրցանակակիր է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը Ռալֆ Յիրիկյանը:

IMG_9653
«Երբ տարիներ առաջ, մեր ընկերությունը Հայաստանում սկսեց գործունեությունը, իր հետ բերեց նոր մշակույթ. որդեգրեց կառավարման մի մոդել, որի հիմքում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն է: Մենք գիտեինք, որ հասարակությանը ժամանակ է անհրաժեշտ այդ մոտեցման կարևորությունն զգալու համար: Ժամանակ էր պահանջվելու նաև երկրում գործող բազմաթիվ կազմակերպություններից՝ այդ արժեհամակարգն ընդունելու, դրանով ոգևորվելու համար: Պիտի խոստովանեմ, որ շատ համարձակ քայլ էր առաջամարտիկի ղեկը վերցնելը, քանի որ շատերին էր անհասկանալի, թե ինչ է ԿՍՊ-ն: Հետո, ժամանակի հետ, բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն առնչվում է կյանքի բազմաթիվ կողմերին և արժեքներին: Մեր օրինակը դարձավ վարակիչ՝ մեծացող ձնագնդի նման տարածվելով միջավայրում: Հենց դա էր մեր նպատակը. սեփական օրինակով՝ մյուսներին տանել նույն ճանապարհով»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը ձևավորվել է 2002թ.-ին։ Պալատի առաքելությունը լայն իմաստով տնտեսական աճն է, գործարար մթնոլորտի բարելավումը, արտահանման և ներդրումների խթանումը, երկրում փոքր և միջին ձեռներեցությանն աջակցումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեր տարօրինակ ու միայնակ նոր աշխարհը

Ամերիկացի Լուսանկարիչը հատուկ հնարքի միջոցով ցույց է տալիս, թե որքան միայնակ է մեր այսօրվա աշխարհը, և որքան են քչացել մարդկային շփումները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Սինոփսիս Արմենիան» աջակցում են Եվրոպական համալսարանին` ուսանողների գիտելիքների ամրապնդման և կիրառական հմտությունների խորացման գործում

Ուսանողների տեսական գիտելիքներն ու կիրառական հմտությունները զարգացնելու նպատակով կկազմակերպվի արտադրական պրակտիկա:

Այս տարի նվազել է առաջին անգամ Եմ երկրներում ապաստն հայցած ՀՀ քաղաքացիների թիվը

Անցած երեք տարիներին առաջին անգամ այդ թիվը 2000-ից պակաս է եղել: