Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է Արցախում ռոումինգի սակագներն իջեցնելու նախաձեռնությունը

Վերադարձ լուրերի բաժին

17:42 , 08 Օգոստոս 2019

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է Արցախում ռոումինգի սակագները իջեցնելու նախաձեռնությունը, միաժամանակ հիշեցնում, որ ընկերությունն արդեն տևական ժամանակ, իր բաժանորդներին տրամադրում է այն սակագները, որոնք մրցակից օպերատորները նվազեցրել և սկսել են տրամադրել ընթացիկ տարվա օգոստոսի մեկից: Մասնավորապես, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար ելքային զանգի մեկ րոպեի սակագինը եղել է 38, մուտքայինը՝ 25, իսկ կարճ հաղորդագրության սակագինը` (SMS) 40 դրամ: Գործող բոլոր 3 օպերատորներն, այժմ արդեն, Արցախում տրամադրում են ռոումինգի նույն սակագները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարում Արցախում ռոումինգի սակագների շարունակական նվազեցումն ապահովելու գործընթացը: Դրա վկայությունն է նաև այն, որ Արցախում ռոումիգում գտնվող՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները, հնարավորություն ունեն ՀՀ ցանկացած բնակավայր զանգահարելու «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով՝ ընդամենը 25 դրամ/րոպե սակագնով՝ յուրաքանչյուր զանգից առաջ հավաքելով *101*հեռախոսահամար#: Այսինքն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար Արցախում գործում է 25/25 դրամ/րոպե սիմետրիկ սակագինը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Վոյաժ» ծառայությունը ևս նոր հնարավորություն է բաժանորդի համար. օրական ֆիքսված 500 դրամով Արցախում ռոումինգում գտնվող բաժանորդին առաջարկվում է մինչև 50 ՄԲ ինտերնետ և դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 50 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom ընկերությունը հերքում է իր աշխատակիցներին քաղաքական որևէ ուժին սատարել ստիպելու մասին լուրերը

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին: