Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վիսկի արտադրությունն աճել է, գարեջրինը նվազել

Վերադարձ լուրերի բաժին

09:11 , 09 Հունիս 2016

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 554.9 հազար լիտր վիսկի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 187.2 հազարի դիմաց։ Վիսկիի արտադրության ծավալն աճել է 3 անգամ։

Նշենք, որ Հայաստանում արտադրվում է միայն մեկ տեսակի վիսկի՝ MacAlex, որն արտադրող ընկերությունը փոխկապակցված է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ։

Կոնյակի արտադրությունը նույն ժամանակահատվածում աճել է կիսով չափ և հասել 5 մլն լիտրի։

xmichqner01

Շամպայնի արտադրության ծավալն աճել է 36.9%-ով և կազմել 116.5 հազար լիտր։ 13.4% աճ է գրանցել նաև գինու արտադրությունը՝ 2064 հազար լիտր։

Օղու և գարեջրի մասով հակառակ պատկերն է՝ անկում է գրանցվել։ Այսպես, օղու (օղի-լիկյորի) արտադրության ծավալը նվազել է 9.4%-ով և կազմել 2973.5 հազար լիտր։

Գարեջրի ծավալը նվազել է 7.6%-ով՝ հասնելով 4136.2 հազար լիտրի։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Դեկտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են

Ամանորին ընդառաջ դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող ոչ կանոնավոր չվերթները

Ստորև ներկայացված է ոչ կանոնավոր չվերթների երթուղիների, ավիաընկերությունների, թռիչքների իրականացման ժամկետների, չվերթների իրականացման օրերի և չվերթների պատվիրատուների մասին տեղեկատվությունը:

Ինչպես է Ֆեյսբուքը իմանում՝ ի՞նչ եք դուք փնտրել և գովազդում հենց ձեր փնտրածը

Դուք Google-ում փնտրել եք նոթբուք, և հաջորդ օրը ֆեյսբուքը սկսում է ձեզ ցուցադրել նոթբուքի գովազդներ։ Ինչպե՞ս