Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վիճակագրություն դպրոցականների համար. ԱՎԾ-ն գրքույկ է թողարկել

Վերադարձ լուրերի բաժին

15:12 , 16 Փետրվար 2017

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝  Եվրոպական միության աջակցությամբ, հրապարակել է «Վիճակագրություն դպրոցականների համար» գրքույկը։

40 էջանոց գրքույկը հնարավորինս հակիրճ, առավել մատչելի, ընդհանուր պատկերացումներով ու նկարագրումներով տեղեկատվություն է ներկայացնում «վիճակագրության», «տվյալների» և երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ:

Գրքույկում նախ պարզաբանվում է՝ ի՞նչ է վիճակագրությունը, ի՞նչ է վիճակագրական ցուցանիշը, ներկայացված են հետաքրքրաշարժ մտքեր ու բացահայտումներ՝ թվերի և
թվաբանության մասին։ Իսկ հաջորդ գլուխներում համառոտ ներկայացված են Հայաստանի Հանրապետության ցուցանիշները՝ ամենատարբեր ոլորտներում։

Գրքույկը կարելի է ներբեռնել այս հղումով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ի՞նչ պետք է իմանա իրավաբանական անձը Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս

Երեք տարեկանից բարձր ավտոմեքենաների մաքսատուրքի հաշվարկի դեպքում հաշվի է առնվում նաև շարժիչի աշխատանքային ծավալը: Այսինքն` մաքսատուրքը հաշվարկվում է ավտոմեքենայի մաքսային արժեքից` սահմանված տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Երկուստեք կարևորվել է Հայաստանում առկա մակրոտնտեսական կայունությունը ներդրումային բարենպաստ միջավայր ունենալու տեսանկյունից: