Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վիճակագրական կոմիտեն հերքել է 1990 թ. ՀՆԱ-ի ցուցանիշները նվազեցնելու մասին Բագրատյանի պնդումները

Վերադարձ լուրերի բաժին

22:55 , 24 Փետրվար 2020

Հայաստանի վիճակագրական կոմիտեն ներկայացրել է փաստեր, որոնք հերքում են նախկին վարչապետ Հրանը Բագրատյանի այն պնդումները, թե վիճակագրական կոմիտեն նվազեցրել է 1990 թվականի ՀՆԱ-ի մակարդակը: «Արմենպրես»-ի հարցին՝ արդյո՞ք վիճակագրական կոմիտեն հետ է գնացել, վերանայել և նվազեցրել 1990թ.-ի ՀՆԱ-ի ցուցանիշները՝ ՀՆԱ-ի ցածր բազա ձևավորելու նպատակով, ՀՀ վիճակագրական կոմիտեի մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժնի պետ Լ. Խաչատրյանը պատասխանել է.

«Այդ պնդումն իրականությանը չի համապատասխանում: Ինչպես արդեն նշվել է ի պատասխան 2019 թվականի դեկտեմբերի 30-ին Ձեր կողմից տրված նույն հարցին (տես՝ https://armenpress.am/arm/news/1000499.html) 1990 թվականի ՀՆԱ-ի վերանայում՝ նվազեցման ուղղությամբ երբեք տեղի չի ունեցել: Ձեր հարցի պատասխանը նույնն է:

Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության անցումային տնտեսությամբ երկրների հետ համագործակցության Կենտրոնի կողմից Հայաստանում ազգային հաշիվների ցուցանիշների, և հատկապես ՀՆԱ-ի ներդրման աշխատանքների առաջին փուլի արդյունքներն ամփոփվել են 1995 թվականին, իսկ վերջնական ամփոփումը՝ 1996 թվականի օգոստոսին, տե’ս “Национальные счета Армении, 1990-1993”, Статистический сборник, Управление по статистике, государственному регистру и анализу Республики Армения, Организация Экономического сотрудничества и развития, Центр по сотрудничеству со странами с переходной экономикой, Ереван, декабрь, 1995, էջ 1, “Национальные счета Армении, 1990-1994”, Статистический сборник, Управление по статистике, государственному регистру и анализу Республики Армения, Организация Экономического сотрудничества и развития, Центр по сотрудничеству со странами с переходной экономикой, Ереван, август, 1996, էջ 1: Այդ հրապարակումներում առաջին անգամ հրապարակվել է 1990 թվականի Հայաստանի ՀՆԱ-ի ցուցանիշը: 1994թ.-ին հրապարակված Հայաստանի 1990թ.-ի «Արտադրված ազգային եկամտի» ցուցանիշը` 6976.6 մլն խորհրդային ռուբլի արժեքով (ՀՀ վիճակագրական տարեգիրք, 1991, ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն, Երևան, 1994, էջ 11) մեկ տարի անց վերահաշվարկվել է որպես «համախառն ներքին արդյունքի» ցուցանիշ 10060.9 մլն խորհրդային ռուբլի արժեքով, որը վերը հիշատակված երկու հրապարակումների մեջ (էջ 4) նույն արժեքով ներկայացված է նաև որպես «համախառն ազգային եկամուտ», այն պատճառով, որ Հայաստանի վճարային հաշվեկշիռն առաջին անգամ կազմվել է 1993թ.-ից, որից հետո արդեն «համախառն ներքին արդյունքի» և «համախառն ազգային եկամուտի» արժեքային ցուցանիշների միջև սկսել են արձանագրվել տարբերություններ (տե՛ս նույն հրապարակումները, էջ 4): Տե´ս նաև “Таблицы по национальным счетам, Армения”, Статистический сборник, Управление по статистике, государственному регистру и анализу Республики Армения, Организация Экономического сотрудничества и развития, октябрь, 1997` https://www.armstat.am/file/article/national_accounts_1997.pdf:

Այնպես որ, 1990 թվականի ՀՆԱ-ի վերանայում` նվազեցման ուղղությամբ երբեք տեղի չի ունեցել: Այն մնացել է նույն 10060.9 մլն խորհրդային ռուբլի արժեքով: Ընդհանրապես, ՀՆԱ-ի հաշվարկը, այդ թվում` աճի և նվազման տեմպերը, ըստ Ազգային հաշիվների համակարգ ձեռնարկի, իրականացվում է բացառապես ազգային արժույթով: 1990 թվականին ազգային արժույթը ԽՍՀՄ ռուբլին էր»,-նշել են կոմիտեի ներկայացուցիչները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթական կայքերի ցանկը

Հիշեցնենք, որ մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ նշյալ սակագնային պլանների բաժանորդներից ինտերնետի օգտագործման վճար չի գանձվի նաև Twitter, Skype, Zoom, Viber, WhatsApp հավելվածներից օգտվելիս։

Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատ աճել է 38.6%-ով

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն այս տարվա հուլիս-սեպտեմբերին կազմել է 588 հազ. 434 դրամ կամ 1212 ԱՄՆ դոլար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական միջոցների ծախսերի մասին տեղեկատվություն

Հաշվի առնելով այս օրերին լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումները, հարկ ենք համարում հրապարակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերած դրամական միջոցների տրամադրման կարգի ու այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը։