Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վիճակագրական կոմիտեի խնդրանքը Հայաստանի մեծահարուստներին

Վերադարձ լուրերի բաժին

10:45 , 03 Դեկտեմբեր 2018

ՀՀ Վիճակագրական կոմիտեն մի քանի օր առաջ հրապարակեց Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական-վերլուծական զեկույցը, որտեղ ներկայացված են երկրում աղքատության մակարդակի և սոցիալական իրավիճակի վերաբերյալ տվյալները։

Այդ զեկույցը նկարագրում է աղքատության դինամիկան երկրի տարբեր սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և աշխարհագրական մակարդակներով, և դրա հիմքը ՀՀ ՎԿ կողմից յուրաքանչյուր տարի իրականացվող տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ) արդյունքներն են:

Գաղտնիք չէ, որ առավել ապահովված մարդիկ պարզապես հրաժարվում են մասնակցել այդ հետազոտությանը (հարցումներին), ինչը բացաբար է ազդում զեկույցի որակի և հավաստիության վրա։

Վիճակագրական կոմիտեն հերթական զեկույցում այդ խնդիրը լուծելու համար խնդրանքով դիմել է Հայաստանի մեծահարուստներին։ Ստորև ներկայացնում ենք այդ հատվածը։

* * *

Հայաստանի հարգելի մեծահարուստներ,

Դիմում ենք խնդրանքով, հայցելով Ձեր մեծահոգությունը, Ձեր մասնակցությունը ցուցաբերել ապագայում իրականացվելիք տնային տնտեսությունների կենսապայմանների
ամբողջացված հետազոտությանը:

Սույն հետազոտությանը մասնակցելուց Ձեր հրաժարվելը բացասաբար է անդրադառնում մեր կողմից հավաքագրված տվյալների որակի վրա: Այս տվյալների հիման վրա կատարված վերլուծությունը կարևոր է հանրության համար, քանի որ այն կոչված է «լույս սփռելու» ապագայում մեր երկրում իրականացվելիք ծրագրերի և քաղաքականությունների հիմնարար ուղղությունների վրա:

Ավելին, հետազոտության ընտրանքում ընդգրկված տնային տնտեսության կողմից հետազոտությանը մասնակցելուց հրաժարվելու պարագայում ընտրվում է մեկ այլ տնային տնտեսություն` հանգեցնելով հավելյալ աշխատանքի անհրաժեշտության և սակավ ռեսուրսների գերլարման:

Վստահեցնում ենք, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի կողմից հաստատված (68/261 բանաձև, 29.01.2014թ.) պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների և դրանց
վրա խարսխված Պետական վիճակագրության մասին ՀՀ օրենքի համաձայն, վիճակագրական նպատակով տրամադրվող բոլոր սկզբնական անվանական տեղեկություններ
տրամադրողներին երաշխավորվում է այդ տեղեկությունների գաղտնիությունը (հոդված 14):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս Բանկի վճարային տերմինալներով ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը մատչելի է և արագ

Կոնվերս Բանկի տերմինալների մասին տեղեկատվությունը հասանելի է https://www.conversebank.am/hy/terminals/ հղումով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում

Նոր մասնաճյուղն ունի շուրջօրյա ինքնասպասարկման գոտի, որտեղ տեղադրված են բանկոմատ (cash-in) ու վճարային տերմինալ, ինչը թույլ կտա հաճախորդներին կանխիկացնել ու համալրել բանկային/քարտային հաշիվները, ավանդները, մարել վարկեր և վճարել կոմունալ ու այլ ծառայություններ 24/7 ռեժիմում:

Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը

Այս տարի փառատոնը բազում փոփոխություններ է կրել, և ի թիվս այդ փոփոխությունների՝ փոխվել են նաև փառատոնի շատ աջակիցներ, հովանավորներ: Սակայն չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: