Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացում՝ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար

Վերադարձ լուրերի բաժին

14:40 , 27 Հուլիս 2017

 

ՀՀ վարչապես Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությանը և նշել. «Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների և ավիափոխադրումների շեշտակի աճ: Միաժամանակ, չնայած դրական արդյունքին, դեռևս առկա է զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ խրախուսող և խթանող համալիր միջոցառումների անհրաժեշտություն»:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարին և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել ըստ երկրների Հայաստան ժամանող անձանց համար վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման կամ պարզեցման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն էլ 1-ամսյա ժամկետում կմշակի և կառավարության աշխատակազմ կներկայացնի ըստ զբոսաշրջության զարգացման միտումների՝ Հայաստանի ավիափոխադրումների շուկայի ծավալի, աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաև ավիատոմսերի գնային առաջարկների բարելավմանն ուղղված համալիր առաջարկություններ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բիթքոյնի գինը փլուզվում է. Independent

Կրիպտոարժույթները վերջին օրերին ազատ անկման մեջ են

Մարքեթինգի հայկական ակումբն ու Ակտուալ Քոմփանի ընկերությունն այսօր ներկայացրել են Actual Co հարթակը

Actual Co հարթակը կնպաստի հայկական թվային պրոդուկտների արտահանման գործընթացին

«Դուք ասում եք՝ գնաճը սարսափելի է, ես էլ ձեզ ասում եմ՝ սարսափելի չէ». Կարեն Կարապետյան

«Հարցը տալիս միանգամից գնահատական եք տալիս՝ անկանխատեսելի, անկառավարելի գնաճ… Ամեն ինչը համեմատության մեջ է