Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վիգեն Սարգսյանը sms-ների միջոցով Զինծառայողների ապահովագրություն հիմնադրամին նվիրաբերությունների ծավալը բավարար չի համարում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

17:18 , 03 Հուլիս 2017

Հունիսի 30-ի դրությամբ Զինծառայողների ապահովագրություն հիմնադրամի կայքի միջոցով հավաքագրվել է 8 մլն 844 հազար դրամ, բանկային փոխանցումների միջոցով` 36 մլն 189 հազար, իսկ կարճ հաղորդագրությունների միջոցով` 252 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հուլիսի 3-ին Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ ասել է ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ, Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը: Նրա խոսքով` ամենաշատ նվիրաբերությունները կատարվել են Հայաստանից:

ՀՀ պաշտպանության նախարար, Հիմնադրամի Խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանի դիտարկմամբ` կարճ հաղորդագրությունների միջոցով նվիրաբերությունների թիվը շատ ցածր է: Նրա կարծիքով` այն կատարվող աշխատանքի պակասի արդյունք է:

«Կարծում եմ, պետք է տարբեր միջոցառումների միջոցով բարձրացնել նվիրաբերության այս եղանակի տարածվածությունը: Բանակի համար բաժակ բարձրացնելիս հարկավոր է նաև նշել, որ հնարավոր է հաղորդագրության ուղարկել և նվիրաբերություն կատարել հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում զոհված կամ վիրավորված զինծառայողներին կամ նրանց ընտանիքներին: Միևնույն ժամանակ, մեր կայքում կարճ հաղորդագրության միջոցով նվիրաբերություններ կատարած անձանց վերաբերյալ տեղեկություններ փնտրելը երկար գործողություն է: Հարկավոր է կայքում այն ավելի երևացող տեղ տեղադրել»,- ասել է նախարարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս

2017 թ. օգոստոսին արձանագրվել է 0.4% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը պահպանվել է նույն մակարդակում՝ օգոստոսի վերջի դրությամբ կազմելով 0.9%

CLAAS ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հարցում

Ընկերության ներկայացուցիչները նախարարին հայտնել են, որ հետաքրքրված են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ընձեռած հնարավորություններով։

Ճապոնական խորհրդատվական ընկերությունը կօգնի ՀՀ մարզերը վերազինել միջազգային չափորոշիչներին համապատասխան հրշեջ գույքով

Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 25-ին ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար պարոն Ֆուշիմի Կատսուտոշիի գլխավորած պատվիրակությանը