Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վթարային տանն ապրելու՝ տարիների փորձությունն ավարտվել է

Վերադարձ լուրերի բաժին

20:26 , 06 Մարտ 2020

Ստեփանավանում ապրող Ջաղինյանների ընտանիքը փորձություների միջով է անցել: 11 տարի առաջ ամուսնուն կորցրած երիտասարդ կինը՝ Արմինե Մանուկյանը, 5 զավակ է մեծացրել աննկարագրելի վատ պայմաններում: 15 տարի առաջ գնված տունը դարձել է վթարային և փլուզման իրական վտանգ ներկայացրել: Հարևանությամբ կառուցված պատակից տները երեք տարի առաջ քանդվել են, և կանգուն մնացած միակ տան համար փլուզման սպառնալիքը դարձրել ավելի իրական: Փլատակներում մնալ-չմնալու երաշխիքը եղել է փայտյա գերաններից մեկը, իսկ երեխաների անվտանգ կյանքի հավանականությունը՝ հույսը:

«Այստեղ, զինվորական թաղամասի համար նախատեսված, մեկը մյուսին կպած տներ են եղել: Հարևան տները քանդվել են, մերը մնացել է «օդից կախված»: Միակ պահողը փայտյա գերանն է եղել: Եթե ուժեղ քամու ժամանակ դա էլ ընկներ՝ տունը միանգամից «կիջներ»: Տարիների ընթացքում, ամեն ինչ քայքայվել էր, էլ ոչինչ չկար. ոչ նորմալ հատակ, ոչ պատուհան, ոչ դուռ: Անձրևների ժամանակ, ջուրն առաստաղից կաթում էր: Տաշտեր, դույլեր եմ դրել, որ ջուրը ներս չլցվի: Շատ խոնավ էր: Այստեղ շատ վտանգավոր էր. թե՛ ցերեկը, թե՛ երեկոյան, թե՛ անձրևների ու ձնհալի ժամանակ: Քնելու ժամանակ էլ վախեցել եմ, իսկ առավոտյան մտածել՝ էսօր էլ լուսացրեցինք վտանգավոր պայմաններում»,-ասել է ընտանիքի մայրը՝ Արմինեն:

112-640-480

Ջաղինյանների ընտանիքում ամեն ինչ արդեն փոխվել է: Կիսախարխուլ տանից բանակ ճանապարհված և վերադարձած տղան փորձել է ելք գտնել: Նոր և հուսալի տանիքի տակ հայտնվելու հարցում, նրան աջակցել են բնակարանաշինության ծրագիր իրականացնող կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Գործընկեր կազմակերպությունների համատեղ ծրագրի արդյունքում ընտանիքը ձերբազատվել է քանդվող տանն ունեցած հիշողություններից և ապրումներից: Հինգ ամիս առաջ Ջաղինյանները նոր բնակարան են տեղափոխվել:

Viva-MTS Stepanavan.00_17_37_16.Still008

Սկզբում ամուսնու ծնողների, հետո վթարային դարձած տանն ապրած Արմինեն, նոր բնակարանում գտել է իր և զավակների՝ հանգիստ ապրելու հնարավորությունը: Տան կոսմետիկ հարդարման անհրաժեշտությունն էլ խնդիր չի համարում: Ընտանիքն արդեն նշել է առաջին Նոր տարին և վայելում է դրական փոփոխությունը:

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համագործակցության արդյունքում, Լոռու մարզում 25 ընտանիքի տան խնդիր է լուծվել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ը հեռավար ուսուցումը դարձնում է հասանելի բոլորի համար

Ucom Universal և uMix փաթեթների բաժանորդները կարող են դիտել uMediaroom-ն առանց ամսավճարի, մյուս բոլոր՝ այդ թվում այլ օպերատորների բաժանորդները կարող են ներբեռնել uMediaroom հավելվածը Google Play-ից և App Store-ից և մեկ ամիս դիտել ալիքներն անվճար։

Էկոնոմիկայի նախարարը գործարարների հետ քննարկել է տնտեսական աջակցության հարցերը

Քննարկվել է լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությունն արտադրությունների աշխատանքն անվտանգ կազմակերպելու համար, հստակ ընթացակարգերի մշակումը` հաշվի առնելով վարակման ռիսկի գործոնները և դրանցից բխող անհրաժեշտ գործողությունները:

Տնտեսավարողների համար ստեղծվել է ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիություն

Մհեր Գրիգորյանը նշել է, որ միջոցառմամբ թիրախավորվում է ծախսի նպատակը, այլ ոչ թե ոլորտը։