Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎԶԵԲ-ը «Տարվա գործարք-Կանաչ առևտուր» մրցանակը շնորհել է Կոնվերս Բանկին

Վերադարձ լուրերի բաժին

22:48 , 14 Մայիս 2019

Կոնվերս Բանկն արժանացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Առևտրի աջակցման ծրագրի «Տարվա գործարքը 2018-Կանաչ առևտուր» մրցանակին՝ Հայաստանում ջերմոցային ենթակառուցվածքների էներգաարդյունավետության բարձրացմանն աջակցելու համար: Այդ մասին b4b.am-ին հայտեց բանկի մամուլի ծառայությունը: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մայիսի 7-ին՝ Սարաևոյում՝ ՎԶԵԲ տարեկան ժողովի և բիզնես համաժողովի ընթացքում:

Արդիական ջերմոցային համալիրի ներմուծումը Ռոք Բերրի ընկերությունն իրականացրել է հայտնի ֆրանսիական Ռիշել Գրուփ կազմակերպությունից՝ Կոնվերս Բանկի կողմից փաստաթղթային ակրեդետիվի թողարկման միջոցով: Ակրեդիտիվը հաստատվել է եվրոպական առաջնակարգ բանկի կողմից և ապահովվել ՎԶԵԲ-ի՝ կոմերցիոն և քաղաքական հնարավոր ռիսկերը ծածկող 100% երաշխիքով:

Նախագծի ֆինանսավորման շնորհիվ ձեռք բերված բարձրակարգ համակարգը թույլ կտա Ռոք Բերրի ընկերությանը կրճատել էլեկտրաէներգիայի ծախսը տարեկան շուրջ 50 000 ԱՄՆ դոլարով, ջրի սպառումը ՝տարեկան 50 տոկոսով, ինչպես նաև էապես նվազեցնել CO2 գազի արտանետումները մթնոլորտ:

211CA565-08C2-4F1B-92DA-01CD3614DD4E
«Մենք Կոնվերս Բանկի ռազմավարությամբ ամրագրել ենք, որ էներգաարդյունավետ և կանաչ վարկավորումը հանդիսանալու են Բանկի գերակա ուղղությունները և, ըստ էության, այս մրցանակը հաստատում է այս ուղղությամբ մեր ջանքերը: Մենք շնորհակալ ենք մեր բազմամյա գործընկերներներին՝ մասնավորապես ՎԶԵԲ-ին, որի մշտական աջակցության և վստահության շնորհիվ հնարավոր դարձավ այս նախագծի ֆինանսավորումը»,- իր խոսքում ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Նշվել է նաև, որ Ռոքբերրի ջերմոցային համալիրը ներկայում ունի ավելի քան 100 աշխատակից: Ջերմոցային համալիրում իրականացվում է 4 տեսակի էկոլոգիապես մաքուր ելակի անխափան արտադրություն ողջ տարվա ընթացքում, ինչը թույլ է տալիս ձեռք բերել մրցակցային առավելություններ ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում:

«ՎԶԵԲ-ի՝ տնտեսությունների կայուն զարգացմանը նպաստելու հանձնառությունը դրսևորվում է տարբեր ձևով և տեսքով, սակայն միայն մեկ՝ կանաչ գույնով: Մենք չենք կարող դա անել առանց մեր գործընկերների: Այսօր հպարտ ենք առաջին անգամ պարգևատրել թողարկող և հաստատող բանկերին՝ կանաչ առևտրին նվիրվածության համար: ՎԶԵԲ-ն իր գործունեության տարածաշրջաններում անչափ կարևորում է էներգաարդյունավետությունը, արդյունավետ ջրօգտագործումը, վերականգնվող էներգիայի արտադրությունը և կլիմայի կայունությունը խթանող տեխնոլոգիաների ներդրումը, ինչը համահունչ է կայուն ներդրումներին աջակցելու ՎԶԵԲ-ի պարտավորվածությանը», – իր խոսքում նշել է ՎԶԵԲ Ֆինանսական հաստատությունների գծով գլխավոր տնօրեն Ֆրենսիս Մալիժը:

ՎԶԵԲ-ը Կանաչ առևտրի համար մրցանակներ է շնորհել առաջին անգամ: Մրցանակակիրների շարքում են նաև Raiffeisen Bank Aval և UniCredit բանկերը: ՎԶԵԲ-ի մամուլի հաղորդագրությունը հասանելի է https://www.ebrd.com/news/2019/ebrd-presents-awards-for-green-trade.html] հղումով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում գնաճը կառավարելի է

Ներսես Երիցյանը նկատել է, որ շատ անգամ քաղաքացիները դժգոհում են գնաճից։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ մի քանի ապրանքներ, որոնք այդ խումբը սպառում է, ավելի շատ են թանկացել։

Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 3.4 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջին ցուցանիշին

2018 թ. առաջին եռամսյակին այս ցուցանիշը՝ 494 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 49 մլն դրամ:

Օլեգ Սմիրնովը գլխավորել է ՎՏԲ -Հայաստան Բանկի խորհրդը

2018 թ. նոյեմբերից աշխատում է ՎՏԲ խմբում: