Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎԶԵԲ-ը հաղթող է ճանաչել Հայաստանում կայուն էներգետիկայի 6 ծրագիր

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

12:40 , 20 Փետրվար 2019

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) էներգոկրեդիտ ծրագրի շրջանակում գործընկերների հետ մրցանակներ է շնորհել Հայաստանում լավագույն էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումներ կատարած ընկերություններին:

B4b.am-ի հաղորդմամբ՝ էներգոկրեդիտ ծրագիրը, որն իրականացրել է ՎԶԵԲ-ը, ֆինանսավորել են ԵՄ և Ավստրիայի կառավարությունը: Ծրագրի շրջանակում ֆինանսներ են տրամադրվել Հայաստանի ֆինանսական հաստատություններին, որոնք իրենց հերթին վարկեր են տրամադրել մասնավոր և բնակարանային շինարարության ոլորտներին՝ իրականացնելու երկրում էներգիայի առավել արդյունավետ օգտագործմանն ուղղված ներդրումներ:

ՎԶԵԲ-ը նաև նախաձեռնել է ֆինանսավորման նոր լուծում՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիր (GEFF):
Մրցանակաբաշխության ընթացքում մրցանակներ շնորհվեցին 6 լավագույն էներգաարդյունավետ ծրագրի՝ «Լավագույն ազդեցություն» անվանակարգում:
Մրցանակներ են շնորհվել նաև մի քանի ֆինանսական կառույցների՝ «Փոփոխության գործակալ» անվանակարգում:

Մրցանակներ են շնորհվել Ամերիաբանկին՝ ջերմոցային տնտեսությունում կանաչ ներդրումների, ԱԿԲԱ Լիզինգին՝ վերականգնվող էներգիայի ներդրումների, Ինեկոբանկին՝ տեքստիլի ոլորտում կանաչ ներդրումների, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին՝ բնակարանային ոլորտում կանաչ ներդրումներ, Էյչ-էս-բի-սի Հայաստան բանկին՝ փաթեթավորված ապրանքների ոլորտում կանաչ ներդրումների, ԱրմՍվիսԲանկին՝ սննդի ոլորտում կանաչ ներդրումների, ՍԵՖ ինտերնեյշնլ վարկային կազմակերպությանը՝ միկրոֆինանսավորման միջոցով կանաչ ներդրումների աջակցությունների համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: