Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎԶԵԲ-ը դառնում է Ամերիաբանկի բաժնետեր՝ 40 մլն դոլար ներդրումով

Վերադարձ լուրերի բաժին

17:28 , 24 Դեկտեմբեր 2015

 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 40 մլն ԱՄՆ դոլարի (մոտ 20 մլրդ ՀՀ դրամին համարժեք) ներդրում կանի Ամերիաբանկի սեփական կապիտալում՝ Ամերիաբանկ ՓԲԸ-ի նոր թողարկվող բաժնետոմսերին բաժանորդագրվելու նպատակով: Ինչպես նշվում է այս կառույցի պաշտոնական կայքում, ՎԶԵԲ-ի խորհուրդը համապատասխան որոշումը հաստատել է դեկտեմբերի 9-ի նիստին։

Ներդրումն արվելու է երկու փուլով. սկզբնական փուլում ներդրվելու է 30 մլն ԱՄՆ դոլար (մոտ 15 մլրդ ՀՀ դրամին համարժեք)՝ ստանալու բանկին պատկանող կապիտալի մոտ 20.6% բաժնետոմսերը և քվեարկության իրավունքները, և հետո՝ 10 մլն ԱՄՆ դոլար, որը կօգտագործվի հետագայում կապիտալի ընդլայնման նպատակով:

Նշենք, որ այս պահի դրությամբ Ամերիաբանկի միակ  բաժնետերն է  «Ամերիա գրուպ (Սի-Ուայ) Լիմիթեդ» ընկերությունը:

Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, այս գործարքը կսատարի Ամերիաբանկի կապիտալիզացիան և կարագացնի ռազմավարական աճի նպատակների իրականացման գործընթացը՝ որպես վերջնական նպատակ ունենալով Նախնական հրապարակային առաջարկը (IPO):

Բանկը կընդլայնի ՓՄՁ-ներին, խոշոր տեղական ընկերություններին և անհատներին ֆինանսավորում տրամադրելու իր կարողությունները, զուգորդելով դրանք բարելավված ծառայություններով և ավելի առաջադեմ պրոդուկտներով և լուծումներով, և այդ ամենի արդյունքում նպաստելով երկրում ֆինանսական միջնորդության աճին և Ֆինանսների հասանելիության բարելավմանը: Աջակցությունը, որը ցուցաբերվում է Ամերիաբանկի՝ միաձուլման և ձեռքբերման գործարքներին, կօգնի մասնատված բանկային հատվածի համախմբմանը և ուժեղացմանը:

Ծրագրի ընդհանուր արժեքը 55,000,000.00 ԱՄՆ դոլար է, որից 40 մլն ԱՄՆ դոլարը ՎԶԵԲ-ի կողմից ներդրումն է սեփական կապիտալում, և 15 մլն ԱՄՆ դոլարի պոտենցիալ ներդրումներ՝ մասնավոր կապիտալից:

Ամերիաբանկը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է և ամենամեծը՝ ակտիվների և հաճախորդների ավանդների առումով՝ 2014թ. շուկայում բանկի մասնաբաժինը կազմել էր, համապատասխանաբար՝ մոտ 11% և 13.5%:

Ամերիաբանկը ՎԶԵԲ-ի հաճախորդ է հանդիսանում 2010թ.-ից և ՎԶԵԲ-ից ստացել է ֆինանսավորում Առևտրի խթանման ծրագրի (TFP), ինչպես անև փոքր և միջին բիզնեսի և էներգետիկ արդյունավետության վարկային գծերի միջոցով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստան-ԵԱՏՄ առևտուրը 2017 թվականին. Ի՞նչ, ինչքա՞ն և ո՞ր երկրներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել են 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի արտաքին առևտրի տվյալները։

«Բոլոր լուծումների առաջին պայմանը պետք է լինի օրինապահ հարկ վճարողների կյանքի հեշտացումը». Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է 2017 թվականը. Նոր նշանակումներ բանկում

Հայաստանի բանկերի շրջանում ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է 1-ին տեղը հետևյալ ցուցանիշներով