Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերևից պատվեր չկա

Վերադարձ լուրերի բաժին

02:28 , 29 Փետրվար 2020

2019-ին արձանագրված ցուցանիշներով ցանկացած կառավարություն հպարտությամբ կխոսեր: Այդ մասին «2019թ․ տնտեսական արդյունքը և 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ նշել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ վիճակագրության ներկայացրած թվերը վստահելի չեն, նա ասել է. «Եթե մենք ասում ենք, որ վիճակագրության թվերին չենք հավատում, նշանակում է այդ թվերի մասին ընդհանրապես պետք է չխոսենք և այլընտրանքային վիճակագրության աղբյուր բերենք: Ես ինքս, երբ տնտեսական լրագրությամբ էի զբաղվում, երբեմն թերահավատությամբ էի վերաբերում վիճակագրական կոմիտեի տվյալներին: Վիճակագրական կոմիտեն՝ որպես կառույց, որևէ շահագրգռվածություն չունի թվերը նկարելու, ուռճացնելու կամ փոքրացնելու, դա լինում է, երբ քաղաքական պատվեր կա, իսկ ես համոզված եմ, որ այսօր քաղաքական պատվեր չկա: Եթե դու գրես 10, 15 կամ զրո տնտեսական աճ և եթե քաղաքացին այդ աճի ազդեցությունը չզգաց, իր համար այդ թվերը միևնույնն են»:
Նա հավելել է, որ ամենակարևոր ինդիկատորներից մեկը աղքատության մակարդակն է, որը 2018-ին նվազել է 2,3 տոկոսով: Թունյանը նշել է, որ այժմ գտնվում են տնտեսական հեղափոխության սկզբնական փուլում և հույս է հայտնել, որ այն արագ կընթանա: «Եթե հարց ենք դնում՝ երբ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում կհասնի, ասենք, 20 հազար դոլարի, դա մի բան է, բայց երբ խոսում ենք տնտեսական կառավարման համակարգի տրամաբանության մասին, այդ հեղափոխությունն արդեն տեղի է ունեցել, որովհետև այսօր նույն մրցակցային առումով շուկա մտնելու արհեստական խոչնդոտներ չկան»,-ասաց նա: Պատգամավորի խոսքով՝ առկա խնդիրների մեծ մասն անհնար է կարճ ժամանակում լուծել և համաձայնել է, որ ներդրումների առումով ինստիտուցիոնալ փոփոխություններ են հարկավոր: Պատգամավորը հայտնել է, որ այս պահին կառավարությունում քննարկվում է նաև գլոբալ կապիտալի շուկայի զարգացման հայեցակարգը:

«Անցյալ տարի կապիտալ ծախսերի թերակատարում է եղել, սակայն այս տարի նախատեսված է աննախադեպ բարձր մակարդակի կապիտալ ծախսեր ու համոզված եմ, որ դրանք ամբողջ ծավալով կիրականացվեն»,-ասել է նա և նշել, որ վերջնական փուլում է Հայաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացման ռազմավարությունը, որտեղ հստակ թիրախային ցուցանիշներ կան: «Շինարարությունը վերջին տասը տարում միշտ եղել է անկումային փուլում, ու անցած տարի կարելի է ասել վերականգնման փուլ էր, և հիմա ակտիվ շինարարություն է ընթանում: Պաշտոնական ցուցանիշներով հունվարին 8 տոկոսանոց աճ կա և վստահ եմ, որ դա պահպանվելու է»,- շեշտել է նա և ընդունել նաև, որ ունենք բնակֆոնդի մաշվածության խնդիր:

news.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացը լինելու է վարչապետի ուշադրության կենտրոնում

Վեդու ջրամբարի ծրագիրն ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Նոր թեժ գիծ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտային մասնագետները կպատասխանեն քաղաքացիների հարցերին:

Գրանցվել է 0.5% գնաճ

12-ամսյա գնանկումը 2020 թ. մարտին կազմել է 0.1%: