Invalid username or password
«Գլենդել Հիլզ» ՓԲԸ շինարարական ընկերությունը, որը զբաղվում է Երևանի բնակելի համալիրների շինարարությամբ եւ հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկառուն, չկարողանալով կատարել իր վարկային պարտավորությունները, 2015 թ.-ին ճանաչվեց սնանկ: Արդյունքում մի շարք շենքերի շինարարությունը կասեցվեց, և մեծ թվով քաղաքացիներ մնացին անօթևան:
ՎՏԲ-Հայաստան Բանկը «Բերդ» շենքը ձեռք բերելու առաջարկ է ստացել շահագրգիռ ներդրողից` «Ի էմ Սի» ընկերությունից: Ընկերությունը կշարունակի շինարարության կառուցումը և բնակարանները կհանձնի սեփականատերերին:
«Ի էմ Սի» ընկերության տնօրեն Տիգրան Ասրիյանց. «Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ՎՏԲ-Հայաստան Բանկին, որն անտարբեր չմնաց շենքի կառուցապատման դադարեցման պատճառով անօթևան մնացած քաղաքացիների խնդիրների նկատմամբ:
Այժմ մենք հնարավորություն ունենք ավարտին հասցնելու Արգիշտի 11/11 հասցեում գտնվող շենքի կառուցման նախագիծը և կգործադրենք բոլոր ջանքերը 7-8 ամսվա ընթացքում շենքի շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու և նշված ժամկետում քաղաքացիներին հանձնելու իրենց երկար սպասված բնակարանները»:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն–Տնօրինության նախագահ Իվան Տելեգին.
«Մենք որոշում ենք կայացրել վաճառել «Բերդ» բնակելի շենքը «Ի էմ Սի» ընկերությանը, որը ձեռնամուխ է եղել հասցնել ավարտին շենքի շինարարական աշխատանքները:
Այս նախագիծը ունի մեծ սոցիալական նշանակություն, հաշվի առնելով այն, որ «Գլենդել Հիլզ»-ի շատ հաճախորդներ արդեն մի քանի տարի սպասում են իրենց բնակարաններին: Մենք ուրախ ենք և հույս ունենք, որ ձեռնարկված գործողությունների արդյունքում գնորդները շուտով կբնակվեն իրենց բնակարաններում, և լուսամուտներում լույս կվառվի»:
Դիտումներ 1370
«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան:
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագրի իրագործման հարցում կառավարության ունեցած պատասխանատվության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի ու պատասխանատվության իր բաժինը: b4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին փետրվարի 14-ին ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 3 օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ […]