Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Վերջում մենք պե՞տք է հասկանանանք՝ լա՞վ ենք փողը ծախսում, թե ոչ». Կարեն Կարապետյան

Վերադարձ լուրերի բաժին

22:04 , 23 Հունվար 2017

ՀՀ կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։

2016 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ պաշտպանության նախարարները, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը: ՀՀ կառավարության անդամներն անդրադարձել են հաշվետու տարում կատարված աշխատանքներին, իրականացված միջոցառումներին ու վարչապետ Կարեն Կարապետյանին զեկուցել արձանագրված բացթողումների պատճառների մասին:

Կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել առկա թերացումների լուծման առնչությամբ: Հաշվետվությունները լսելուց հետո վարչապետն անդրադարձել է 2016 թ. ըստ գերատեսչությունների տրված հանձնարարականների կատարողականներին, կարևորել գերատեսչություններում օպտիմալացման շարունակությունը, իրականացվող ծրագրերի հասցեականության բարձրացումը, միջոցների արդյունավետ օգտագործումը և նշել. «Ի՞նչ եմ ցանկանում նշել, որը յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պետք է հաշվի առնի. բոլորիս մոտ կա ձևավորված տպավորություն, որ այն միջոցները, որոնք ծախսում ենք՝ շատ ավելի հեռու են այն իդեալականից կամ օպտիմալից, որոնք պետք են: Բայց, թերֆինանսավորման պայմաններում մեր գերատեսչություններում մենք ունենք ավելի ծախսված փող՝ այն խնդիրները լուծելու համար, որոնք մեր առջև դրված են: Հսկայական փող է ձեր միջոցով գնում, վերջում մենք պե՞տք է հասկանանանք՝ լա՞վ ենք փողը ծախսում, թե ոչ, ո՞րն է մեր նեղ տեղը»:

Վերոնշյալ պետական կառավարման մարմինների 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների հաշվետվությունների սեղմագրերին հնարավոր է ծանոթանալ վերջիններիս պաշտոնական կայքերում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճը հուլիսին արագացել է. տարին կփակվի կանխատեսվածից բարձր աճով

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-հուլիս ամիսների նախնական (շտապ հավաքագրված) մակրոտնտեսական ցուցանիշները

Որքանո՞վ եք պաշտպանված խարդախներից (թեստ)

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը և B4B.am-ը ներկայացնում են այս համատեղ փոքրիկ նախագիծը։

Դոլարայնացման մակարդակը Հայաստանում՝ հունիսի վերջի դրությամբ

2018 թվականի հունիսին՝ մայիսի համեմատ, Հայաստանում դոլարայնացման մակարդակը ավանդների գծով հիմնական աճել է, վարկերի գծով՝ նվազել։