Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ: Վերջին հնարավորությունը Եգիպտոսում հանգստացող հայաստանցիների համար

Վերադարձ լուրերի բաժին

18:24 , 18 Մարտ 2020

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մարտի 19-ի գիշերը կայանալու է Շարմ էլ Շեյխ-Երևան վերջին չվերթը, որով Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիները Հայաստան գալու հնարավորություն կունենան։

«Դրանից հետո դեռ տվյալներ չունենք, թե հաջորդ չվերթը երբ է կայանալու, ուստի հորդորում ենք մեր քաղաքացիներին, որոնք պլանավորում են վերադառնալ այնտեղից, վերադառնալ այդ չվերթով»,- ասաց նա։ Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտի 19-ից փակում են երկրի սահմանները։

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 19-ին՝ ժամը 02:50-ին, տեղի է ունենալու Շարմ էլ Շեյխ-Երևան ուղղությամբ չվերթը: Այս ուղղությամբ իրականացվելիք հաջորդ թռիչքների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:

Հորդորում ենք ներկայումս Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավորության դեպքում Հայաստան վերադառնալ տվյալ չվերթով: Վերջիններիս կոչ ենք անում կապ հաստատել Եգիպտոսում ՀՀ դեսպանության հետ:

Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝

Էլ. Փոստ՝ armegyptembassy@mfa.am

թեժ գիծ՝ +201207050580

Viber՝ +201207050580

WhatsApp (միայն տեքստային հաղորդագրությունների համար)՝ +201207050580։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Սպուտնիկ Արմենիա

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գերատեսչություններն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ծրագրերի ընթացքի մշտադիտարկում և ներկայացնում կառավարության ղեկավարին

Կառավարությունում քննարկվել է նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակության շրջանակը:

ՎՏԲ–Հայաստան Բանկը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարներ

Հրատապ միանվագ աջակցության գումարները հաճախորդներին կտրամադրվեն առանց միջնորդավճարների և նվազեցումների:

Եկամտահարկի վերադարձի համար նոր փաստաթուղթ է անհրաժեշտ

ՊԵԿ-ը տեղեկացրել է, թե ինչ է պետք ներկայացնել: