Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերջին երկու ամսում արձանագրվել է տնտեսական աճ

Վերադարձ լուրերի բաժին

Հայաստանի տնտեսությունը, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով կիրառված սահմանափակումների հետևանքով որոշակի անկում էր արձանագրել, սկսել է ակտիվանալ:

Թեև կիսամյակի կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 4.7 տոկոսով, սակայն, վերջին երկու ամիսներին աճ է արձանագրել: Ըստ Վիճակագրական կոմիտեի, մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլի համեմատ աճել է 13.3 տոկոսով, հունիսին՝ մայիսի համեմատ՝ 14.8 տոկոսով: Այդ մասին տեղեկացրել է վիճակագրական կոմիտեն:

Արդյունաբերական արտադրանքի ծավալները մայիսի համեմատ հունիսին ավելացել են 6.3 տոկոս, շինարարության ծավալները՝ 21.6 տոկոս, առևտրի շրջանառությունը՝ 14.3 տոկոս, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 13.7 տոկոս, ընդ որում՝ արտահանումն աճել է 14.7 տոկոս, ներկրումը՝ 13.1 տոկոս:

1lurer.am

Ճշգրտված ծրագրային ցուցանիշը գերակատարվել է շուրջ 59 մլրդ դրամով

Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):

Քաղաքացիները ԿԲ-ում կարող են փոխանակել հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները

ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ձևակերպելու շահավետ պայմաններից

Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%: