Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ: Արդյո՞ք հնարավոր է 45 օրվա տվյալներով կանխատեսել այս տարվա բյուջեի հարկային մուտքերը։

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսագետ Աշոտ Խորշուդյանը Ֆեյսբուքի իր էջում փորձել է պարզել, թե արդյոք հնարավո՞ր է 45 օրվա տվյալներով կանխատեսել այս տարվա բյուջեի հարկային մուտքերը։ Փորձագետը գրել է.

«Արդյո՞ք հնարավոր է 45 օրվա տվյալներով կանխատեսել այս տարվա բյուջեի հարկային մուտքերը։ Փորձեմ այս անշնորհակալ գործն անել։ Իհարկե, տարվա սկիզբը երբեք էապես չի արտահայտում տարվա հոսքերը։ Նախկինում նման վարժություններ չէի անում, քանի որ գործում էր հարկահավաքման պլանային մոդելը։ Փորձել եմ այս տարվա մուտքերի կանխատեսումը համեմատել տնտեսական դինամիկայի հետ։ Կանխատեսել դժվար է, սակայն կարող եմ այս չնչին ցուցանիշներից եզրակացնել, որ այս տարի հարկահավաքման մեծ աճը, որ դրված է բյուջեում, իրոք դժվար է լինելու։ Չեմ բացառում նույնիսկ թերակատարում. ու այս փոքր վարժությունս թող նպաստի առավել նպատակասլաց աշխատելուն, ու որ չմտածենք, թե նախորդ տարվա նման հեշտ ու հանգիստ է ընթանալու բյուջետային տարին։

Այս տվյալները վերցված են գանձապատերանի ինտերակտիվ բյուջեից։ Սրանք հաշվետվական ուժ չունեն, չեն ներառում ճշգրտումները, հաշվեգրման ու հարկերի դեպքում հաշվետվական տվյալների հիման վրա չեն, այլ պարզապես ցույց են տալիս փաստացի մուտքերը։ Այս տվյալների օգտագործումը հեշտացնում է համեմատությունը, քանի որ դրանք համադրելի են նախորդ երկու տարիների հետ. 2018 ու 2019 թվականի տվյալները վերցված են նույն համակարգից։

Համադրելիության սյունակը 45 օրվա տվյալների համադրված համեմատականն է 2019 թվականի հետ՝ հաշվարկած չի սեզոնայնությունը, տարին բաժանած է հավասար օրերի (45 օրվա տվյալը հարաբերած է 2019-ի տվյալը բաժանած 365-ի ու բազմապատկած 45-ով)։ Ընդամենը հավաքվել է 2019-ի համեմատ 95 տոկոս, սակայն սա ոչինչ չի ասում՝ տարին նոր է սկսվել։

1

Նայենք ամենացածր կատարողականներից նրանք, որոնք իրոք այս տարի ցածր էլ մնալու են։ Դեղինով նշված բոլոր տողերի ցածրությունը բացատրվում է նախորդ տարի ավտոմեքենաների աննախադեպ ներկրմամբ։ 2018 թ.-ի ու 2019 թ.-ի տարբերությունները վառ ցույց են տալիս, թե նախորդ տարի ինչքան մեծ աճ է գրանցվել ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենա ներկրելու հաշվին. ԱԱՀ, մաքսատուրք, պետական տուրք (հիմնականում համարանիշների թողարկում) և բնապահպանական վճարների հաշվին։ Կանխատեսել եմ, որ այս բոլոր եկամուտների գծով այս տարի կունենանք 62 միլիարդ դրամի անկում՝ վերականգնելուվ ցուցանիշը 2018 թ.-ի մակարդակի։ Չի բացառվում, որ անկումն ավելին լինի, սական նշեմ, որ բոլոր կանխատեսումները կատարել եմ ի օգուտ բյուջետային մուտքերի։ Ի դեպ, կնվազի նաև «օդի տուրքը»՝ կապված ryanair-ի ու մյուսներին այդ վճարից ազատելու հետ։

2
Իրավաբանական անձանձ ներմուծվող հարկերի ակցիզը նույնպես ցածր է եղել։ Այս ակցիզը վճարվում է հաջորդ ամսվա ընթացքում, այսինքն նախորդ տարվա դեկտեմբերի մուտքը եկել է այս տարվա հունվարին։ Սակայն նախորդ տարի մեծ աճ է գրանցվել։ Ենթադրում եմ, որ ակցիզի փոփոխություն պատճառով նախորդ տարի ավելի շատ ապրանք են ներմուծել ներկայացուցիչները, որպեսզի այս տարի նոր հարկատեսակով չհարկվեն (օրինակ ես լինեի Iqos ներմուծողը նախորդ տարի շատ կբերեի)։ Իհարկե, ամբողջ տարվա ապրանք չէր ներմուծվի, ներմուծումն էլ ենթադրում եմ մինչև դեկտեմբեր է եղել։ Տեսականորեն այս տարի նույնիսկ անկում կարող է գրանցվել այս հարկատեսակով, սակայն ակցիզի փոփոխությունն էլ մյուս կողմից մեծացնում է այս հարկատեսակից գանձումները։ Մի կողմից ներմուծվող ապրանքները կքչանան, մյուս կողմից հարկերը կբարձրանան։ Կանխատեսել եմ 10 միլիարդ դրամ աճ (ու գիտեմ, որ պետական կանխատեսողները հետս կվիճեն)։

3

Անցյալ տարի շատ մեծ է եղել ծխախոտից ակցիզային հարկը։ Ավելին, անցյալ տարվա դեկտեմբերի վճարածը երևում է, որ 55 տոկոսով գերազանցել է անցյալ տարվա միջինը։ ԱԱՀ-ն անփոփոխ է, սակայն փոխարենը մեծացել է շրջանառության հարկը և ԵՏՄ երկրներից ներմուծված ապրանքների անուղղակի հարկը։ Թեպետ հասկանալի չի, թե ծխողներն ինչու՞ են այսքան շատացել :) (ու սրա շուրջ շշուկներն էլ մի կողմ դնելով) կանխատեսումը արել եմ համամասնորեն՝ ենթադրելով որ պահանջարկը կմնա անփոփոխ։ Շրջանառության հարկն ավելի կմեծանա, ինչպես նաև ԵՏՄ երկրներից ներմուծվող ապրանքների հարկերը։ Նշեմ, որ դեկտեմբերի հարկերը այստեղ են երևում, ու այս տարվա դեկտեմբերինը կերևա հաջորդ տարվա կանխիկ մուտքերում։ Այնպես, որ համադրելի մեծ աճը շրջանառության հարկի գծով, նույն համամասնությամբ (2-ից ավելի անգամ) չի աճի։ Կանխատեսումս՝ + 30 մլրդ դրամ հարկ։

4

Եկամտահարկը մեծ սեզոնայնություն չունի և ամենակայուն հարկն է։ Սակայն այս թվերում դեռևս չի երևում եկամտահարկի իջեցված դրույքաչափով հարկերը։ Անցյալ տարվա կտրումկ աճը վերագրենք հիմնականում ստվերի կրճատմանը և ակնկալենք, որ այլևս չի աճի։ Դրույքաչափի փոփոխությամբ ու մեղմ գնահատականս՝ 5 մլրդ հարկերի անկում։

ՀԳ
Մյուս գործոնը նվազագույն աշխատավարձի բարձրացումն է, որը կմեծացնի այս հարկը, քանի որ ցածր աշխատավարձ ստացողների հարկը չի նվազել։ Եթե դրանով պայմանավորված եկմատահարկն աճի, ապա բյուջեի համար կլինի լավ, բայց եկենք գիտակցենք, որ գիտակցաբար հարկային բեռը գցեցինք ամենաքիչ ստացող աշխատողների վրա՝ այն ինչ անցյալ տարի կոկորդս պատռելով ասում էի …

5

Սրանք, այս պահի համար ամենադժվար կանխատեսելի հարկերնն են, որովհետև նրա վճարման ժամկետ է սահմանված մինչև ապրիլի 20-ը։ Ե՛վ շահութահարկը, և՛ ռոյալթին էական նշանակություն ունեն բյուջեի համար։ Անցյալ տարի հանքարդյունահանումն ավելի շատ է եղել, ինչպես նաև բանկային ոլորտի շահույթը։ Քանի որ վճարը «կանխատեսումային է», ապա այս տարի այն ավելի շատ աճ կարձանագրի։ Կանխատեսլ եմ լրացուցիչ 25 միլիարդ դրամի հարկ։ Թեպետ մյուս կողմից իջեցվել է շահութահարկը։ Սրա իրական պատկերը կտեսնենք ապրիլի 20-ից հետո։

6

Հանրագումարում ստացա -2 մլրդ դրամ, մինչդեռ բյուջեում 100 միլիարդ դրամի հարկային աճ է կանխատեսած։ Տարբերությունը շատ մեծ է ու պետք է իրոք այս տարի առավել զգոն վարել հարկաբյուջետային քաղաքականությունը։
Ամփոփենք … կամ
Ա/ Ես սխալվում եմ։ կամ էլ

Բ/ Հարկայինը կսկսի վերադառնալ պլանը կատարելու ռեժիմի՝ ավելի շատ սեղմելով տնտեսվարողներին։
Գ/ Կրկին կկուտակվեն գերավճարներ, ու այս տարի պետությունը նույն ոգևորությամբ դրանք չի երադարձնի։
Դ/ Գործի կգցվի տուրքերի պոտենցիալ հարկահավաքումը (հիմնականում ճանապարհային ոստիկանություն)։
Ե/ Դեֆիցիտը կմեծացվի։
Զ/ Այս ամենի հիբրիդը։

Ճշգրտությունը մեծացնելու նպատակով կվերադառամ մայիսի 1-ին, երբ հաշվետու ժամանակահատվածները լիարժեք ավարտված լինեն»։

7

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2019 թ. չորրորդ եռամսյակում ՕՈՒՆ զուտ պարտավորություններն աճել են

Ըստ ՀՀ ԿԲ-ի՝ աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ կազմել է 1.1 մլն դոլար:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը

Խիստ միջոցառումները կերարաձգվեն ևս տասն օրով: Կորոնավիրուսի դեպքերը Հայաստանում հասել են 235-ի:

Ucom-ը հեռավար ուսուցումը դարձնում է հասանելի բոլորի համար

Ucom Universal և uMix փաթեթների բաժանորդները կարող են դիտել uMediaroom-ն առանց ամսավճարի, մյուս բոլոր՝ այդ թվում այլ օպերատորների բաժանորդները կարող են ներբեռնել uMediaroom հավելվածը Google Play-ից և App Store-ից և մեկ ամիս դիտել ալիքներն անվճար։