Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերին Լարսը բացվել է, սակայն վտանգը վերացված չէ

Վերադարձ լուրերի բաժին

16:24 , 07 Հուլիս 2016

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի հանձնարարությամբ Վրաստանից վերադարձած ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մանրամասներ է ներկայացրել Վերին Լարսում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Նախարարը տեղեկացրել է, որ այսօրվանից մեքենաները Վերին Լարսի ճանապարհով կանցնեն ցերեկային ռեժիմով, իսկ 4-5 օր հետո՝ռեժիմը կլինի 24-ժամյա: Ըստ Գագիկ Բեգլարյանի՝ վտանգը վերջնական վերացված չէ. այս պահին սարերի վրա մոտ 5 մլն տոննա հողի հոսելու վտանգ կա: «Մտածում են, որպեսզի ապագայում կարողանան այդ ճանապարհի վրա վերգետնյա թունել կառուցել, ինչը բավականին մեծ ծախսերի հետ է կապված: Համենայնդեպս, այս ճանապարհը մեզ համար միշտ լինելու է վտանգավոր: Յուրաքանչյուր անձրևից հետո հնարավոր է ունենանք այս խնդիրները»,-նշել է նախարարը և հորդորել գործարարներին իրենց աշխատանքների կազմակերպման ժամանակ նկատի ունենալ նաև լաստանավից օգտվելու հնարավորությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սեպտեմբերյան տնտեսական ակտիվության աճը ավելի մոտեցավ զրոյին

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-սեպտեմբերի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։

ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը. քննարկվելու է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է արտահերթ նիստը:

Հայաստանի բանկերն այս տարի ռեկորդային շահույթ են գեներացնում (գծապատկեր)

2018 թվականի հունվար-սեպտեմբերին 17 բանկերը միասին գեներացրել են ավելի քան 51 մլրդ դրամ զուտ շահույթ