Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 5.75 տոկոս

Վերադարձ լուրերի բաժին

19:28 , 30 Ապրիլ 2019

2019 թ. ապրիլի 30-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%: Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ կենտրոնական բանկից: 2019 թ. մարտին գրանցվել է 0.1% գնաճ՝ որքան և նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ՝ կազմելով 1.9%: Նման կայուն վարքագիծ է ցուցաբերել նաև բնականոն գնաճը, որը մարտին կազմել է 0.2%, իսկ 12-ամսյա կտրվածքով՝ պահպանվել նախորդ ամսվա ընթացքում արձանագրված 1.3% մակարդակում:

Համաշխարհային տնտեսության աճի արձանագրված դանդաղ տեմպերը համահունչ են ԿԲ կանխատեսումներին, ինչն արտահայտվում է նաև համաշխարհային պահանջարկի թուլացմամբ և հիմնական ապրանքների միջազգային շուկաներում ցածր գնաճային միջավայրի պահպանմամբ: Միաժամանակ, առաջատար երկրների կենտրոնական բանկերը նախանշում են ապահովել սպասվածից առավել մեղմ դրամավարկային պայմաններ: Ելնելով նշվածից՝ ԿԲ խորհուրդը գնահատել է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրել է, որ 2019 թ. հունվար-մարտ ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը սպասվածին համահունչ բարձր է եղել՝ կազմելով 6.5%, որին նպաստող հիմնական գործոնը շարունակում է մնալ մասնավոր սպառման աճը: Միաժամանակ, տարվա անցած 4 ամիսների արդյունքներով հարկաբյուջետային քաղաքականությունը ներքին պահանջարկի վրա ունեցել է սպասվածից ավելի զսպող ազդեցություն՝ ի հաշիվ նախատեսվածից զգալիորեն փոքր պակասուրդի ձևավորման: Սակայն ենթադրվում է, որ տարվա արդյունքում հարկաբյուջետային քաղաքականությունը հիմնականում չեզոք ազդեցություն կունենա գնաճի վրա, քանի որ ակնկալվում է, որ տարվա երկրորդ կեսին կփոխհատուցվի նախկինում ներքին պահանջարկի վրա դրսևորված զսպողական ազդեցությունը:

Ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է համարել պահպանել դրամավարկային պայմանների խթանող մակարդակը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Միևնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, ըստ ԿԲ-ի, անհրաժեշտ կլինի խթանող պայմանների պահպանում երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հետագայում կայունանալով դրա շուրջ:

Նշենք նաև, որ գնաճի՝ նվազման ուղղությամբ ռիսկերը պահպանվում են՝ կապված հնարավոր ավելի թույլ մասնավոր պահանջարկի և ավելի զսպող հարկաբյուջետային քաղաքականության ընթացքի հետ։ «Ցանկացած իրավիճակում, Կենտրոնական բանկը հետևողական կլինի առկա ռիսկերի զարգացումների ու դրսևորման դեպքում համապատասխանորեն արձագանքելուն՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության նպատակի ապահովման համար»,- նշված է գլխավոր դրամատան հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում գնաճը կառավարելի է

Ներսես Երիցյանը նկատել է, որ շատ անգամ քաղաքացիները դժգոհում են գնաճից։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ մի քանի ապրանքներ, որոնք այդ խումբը սպառում է, ավելի շատ են թանկացել։

Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 3.4 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջին ցուցանիշին

2018 թ. առաջին եռամսյակին այս ցուցանիշը՝ 494 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 49 մլն դրամ:

Օլեգ Սմիրնովը գլխավորել է ՎՏԲ -Հայաստան Բանկի խորհրդը

2018 թ. նոյեմբերից աշխատում է ՎՏԲ խմբում: