Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

01:37 , 17 Մայիս 2019

ՀՀ ԿԲ-ն հրապարակել է ապրիլի 30-ի նիստի մանրամասները: Այդ օրը որոշվել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5,75%:

ԿԲ խորհրդի նիստի սկզբում ներկայացվել է ապրիլի 30-ի դրությամբ իրավիճակային հաշվետվությունը: 2019թ-ի մարտին գրանցվել է 0.1% գնաճ, որը, ի տարբերություն նախորդ ամիսների, այս ամիս հիմնականում պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների գնի փոփոխությամբ: Աճել են հագուստի, կոշիկի և վառելիքի գները՝ համապատասխանաբար 2.1% և 0.2% (ընդհանուր նպաստումը ամսվա գնաճին՝ 0.1 տոկոսային կետ): Մարտին դիտվել է նաև մրգի, հացաբուլկեղենի և ձավարեղենի գների աճ՝ համապատասխանաբար 1.3% և 1.0%, որոնց ընդհանուր նպաստումը գնաճին կազմել է 0.13 տոկոսային կետ, այն դեպքում, երբ սննդամթերքի մնացած ապրանքների գների նվազումն ամբողջությամբ չեզոքացրել է այդ ազդեցությունը գնաճի վրա և դեռ զսպել այն 0.04 տոկոսային կետով: Մարտին 12-ամսյա գնաճը մնացել է անփոփոխ՝ կազմելով 1.9%, քանի որ նախորդ տարվա մարտին ևս արձանագրվել էր 0.1% գնաճ: Կայուն վարքագիծ է ցուցաբերել նաև 12-ամսյա բնականոն գնաճը՝ պահպանվելով նախորդ ամսվա 1.3% մակարդակում:

Խորհուրդը փաստել է, որ սպասվածի համաձայն՝ 2019թ-ի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը բավականին բարձր է եղել՝ 6.5%, որն հիմնականում պայմանավորվել է ծառայությունների և շինարարության ոլորտների աճերով: Ներքին պահանջարկի վրա գերակշռող է մնում մասնավոր սպառման բարձր աճի ազդեցությունը, ինչն ուղեկցվել է իրականացված հարկաբյուջետային քաղաքականության սպասվածից զսպող ազդեցությամբ: Այդուհանդերձ գնահատվում է, որ այն տարվա երկրորդ կեսին կփոխհատուցվի՝ պետբյուջեի ծախսերի ավելացման հաշվին, և տարվա արդյունքներով հարկաբյուջետային ազդակը ներքին պահանջարկի վրա կլինի չեզոք:

Խորհրդի նիստում ներկայացվել են արտաքին հատվածի զարգացումները, որոնց համաձայն պահպանվել է համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղումը և ցածր համաշխարհային պահանջարկը: Միևնույն ժամանակ, հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրը մնում է թույլ: Այս իրավիճակում առաջատար երկրների կենտրոնական բանկերը հայտարարում են, որ առաջիկայում կապահովեն սպասվածից առավել մեղմ դրամավարկային պայմաններ:

Խորհրդի նիստում քննարկվել են ֆինանսական շուկայի զարգացումները և արձանագրվել, որ, մարտ-ապրիլ ժամանակահատվածում ֆինանսական շուկայի տոկոսադրույքները հիմնականում ձևավորվել են քաղաքականության տոկոսադրույքի շուրջ՝ պահպանելով որոշակի կայունություն:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցել է դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Քննարկվել է երկու տարբերակ՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու և իջեցնելու: Ստեղծված իրավիճակում, կրկին նախապատվություն տալով գնաճի աստիճանական վերականգնմանը, ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է համարել վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով նաև արտաքին և ՀՀ տնտեսություններից առաջիկայում էական գնաճային ազդեցությունների բացակայությունը (համաշխարհային և ներքին թույլ պահանջարկի պահպանմամբ պայմանավորված): Խորհուրդը գնահատել է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, ԿԲ-ն կպահպանի խթանող պայմաններն անհրաժեշտ երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հետագայում կայունանալով դրա շուրջ:

Խորհուրդը քննարկել է նաև առկա գնաճային ռիսկերը, որոնք հիմնականում նվազման ուղղությամբ են՝ կապված հնարավոր ավելի թույլ մասնավոր պահանջարկի և ավելի զսպող հարկաբյուջետային քաղաքականության ընթացքի հետ։ Նշված ռիսկերի դրսևորման պարագայում անհրաժեշտ կլինի դրամավարկային քաղաքականության համապատասխան արձագանք՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության ապահովման համար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: