Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերաքննիչ քրեական դատարանը պարտավորեցրել է Ոստիկանությանը քրեական գործ հարուցել Ամուլսարի ճանապարհները շրջափակած ցուցարարների նկատմամբ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

15:07 , 23 Ապրիլ 2019

2018 թ. հուլիսի 24-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը բողոք էր ներկայացրել Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժին` Ամուլսարի ճանապարհները ապօրինի շրջափակած անձանց դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: Ոստիկանությունը և դատախազությունը մերժել էին դիմումը, որի հետևանքով 2018թ. սեպտեմբերի 30-ին Լիդիանը դիմել էր ՀՀ Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարան՝ Ոստիկանության որոշումը վերանայելու պահանջով: 2018թ. հունվարի 18-ին դատարանը բավարարել էր Լիդիանի դիմումը՝ արձանագրելով, որ Ոստիկանությունը պարտավոր էր քրեական գործ հարուցել՝ հիմք ընդունելով առերևույթ իրավախախտումները: Ս.թ. ապրիլի 19-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է առաջին ատյանի դատարանի որոշումը վերանայելու մասին Վայոց Ձորի դատախազության դիմումը՝ ուժի մեջ թողնելով դատարանի որոշումը:
Դատախազությունը Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում կարող է բողոքարկել այն ՀՀ վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարան չդիմելու կամ դատարանի կողմից բողոքը մերժելու դեպքում, ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կմնա ուժի մեջ, և դատախազությունը պարտավոր կլինի քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի խուլիգանության և ինքնիրավչության հոդվածներով նախատեսված հանցակազմերի հատկանիշներով:

Ըստ b4b.am-ին՝ Լիդիանի փոխանցած հաղորդագրության՝ Լիդիանի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Կարրելոն այդ առիթով ասել է, – «Լիդիանի դեմ ուղղված բոլոր անօրինական գործողություններն ու անգործությունը թե՛ ազգային, թե՛ միջազգային օրենքների խախտում են: Դատարանների վերջին որոշումները հաստատում են Լիդիանի դիրքորոշումը կապված ճանապարհների անօրինական շրջափակման հետ, ինչի հետևանքով Լիդիանը զրկվել է գործունեություն ծավալելու իր օրինական իրավունքից: Հուսով ենք, որ Հայաստանի իշխանություններն անհապաղ կհետևեն դատարանի որոշումներին, կհարուցեն քրեական գործը և կհատուցեն ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով Լիդիանին պատճառված վնասը: Մենք վստահ ենք, որ օրենքի գերակայության վերականգնումը բխում է ոչ միայն Լիդիանի, նրա բաժնետերերի, վարկատուների, աշխատակիցների և հարակից համայնքների, այլ նաև Հայաստանի շահերից»:

«Լիդիանն իրավունք է վերապահում լիովին օգտվել հայաստանյան և միջազգային օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավական պաշտպանության միջոցներից՝ բոլոր վեճերի լուծման հարցում»,- նշված է հաորդագրության մեջ:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: