Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերանայման հայտերի թվի աճ «ՎՏԲ-Հայաստան» բանկում

Վերադարձ լուրերի բաժին

16:33 , 23 Մայիս 2016

Անկայուն տնտեսական իրավիճակի պայմաններում ՎՏԲ-Հայաստան Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում բանկի հաճախորդներին աջակցությանը և նրանց վճարունակության վերականգնմանը: Այս խնդիրների լուծման հիմնական միջոցներից մեկը վարկերի վերանայումն է:

Ինչպես տեղեկացնում են բանկից, 2015թ. հունվարի 1-ից մինչև 2016 թ. ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ընթացք է տրվել ֆիզիկական անձանց վարկային պարտքերի վերանայման վերաբերյալ ընդհանուր թվով 241 հայտերի, որոնց 23%-ը բավարարվել է: Հաստատված հայտերի մեկ երրորդի մասով բանկն արդեն բարելավել է հաճախորդների վարկային պատմությունը` վարկային ռիսկի դասը հասցնելով ստանդարտ մակարդակի:

Հատկանշական է, որ հայտերի 63% բանկը չի կարողացել բավարարել այն պատճառով, որ հաճախորդները չեն ներկայացրել վերանայման իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Պետք է նշել, որ լավագույն արդյունքի հասնելու համար կարևոր է ցուցաբերել առաջացած խնդիրներին արագ արձագանքելու ու բանկի հետ համագործակցելու պատրաստակամություն:

Հետաքրքրություն է ներկայացնում նաև նմանատիպ հայտերի դինամիկան: Այսպես, 2016 թ. 1-ին եռամսյակի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է վերանայման հայտերի քանակի կրկնակի աճ 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Կրկնակի աճ է արձանագրվել նաև հաստատված հայտերի քանակի մասով, ընդ որում վերանայումից հրաժարվող հաճախորդների թիվը նվազել է մինչև 57%։ Այս փաստը վկայում է այն մասին, որ գնալով ավելի մեծ թվով վարկառուներ են գիտակցում, որ խնդիրների կարգավորումը դրանց առաջացման վաղ փուլերում ֆինանսական առողջացման առավել արդյունավետ մեխանիզմներից մեկն է:

ՎՏԲ-Հայաստան բանկում նկատվում է հետաքրքիր վիճակագրություն նաև հաշտության համաձայնագրերի մասով, որոնք կնքվում են այն հաճախորդների հետ, ովքեր չեն կարողացել կամ չեն ցանկացել սպասարկել իրենց պարտավորությունները դատարանի կամ ԴԱՀԿ (Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն) փուլում:

2015թ. սկզբից մինչև 2016թ. ապրիլի 30-ը կնքվել է 719 հաշտության համաձայնագիր, որոնց ընդհանուր գումարը կազմել է 511 մլն. ՀՀ դրամ, ընդ որում ըստ ժամանակացույցի սպասարկվում է դրանց 51% – ը, իսկ կնքված համաձայնագրերի 12% -ի չափով արդեն կան մարված վարկեր:

Պետք է նկատել, որ ֆինանսական առողջացման տեսանկյունից լավագույն արդյունքի հաջողվում է հասնել վարկառուներին անհատական մոտեցում ցուցաբերելու և հաճախորդի հետ պայմանավորվելու ցանկության և ունակություն առկայության, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածությունները պահելու ցանկության և կարողության պարագայում: Ընդ որում, որքան շուտ վարկառուն դիմի բանկ, այնքան ավելի մեծ է ծագած դժվարությունների դրական լուծման, վճարունակության վերականգնման և վարկային պատմության առողջացման հավանականությունը:

* * *

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին:

«ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:

Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Առանց գրավ բիզնես վարկեր` մինչև 25,000 ԱՄՆ դոլար

Տրամադրվում են նաև արտոնյալ պայմաններով գրավով վարկեր մինչև 150,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ՝ գրավի առկայության դեպքում գրավային արժեքի մինչև 150%-ի չափով։

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «Capture The Flag» հաքերային մրցույթը

Հավելենք, որ Capture the Flag (CTF)-ը համակարգչային անվտանգության մրցույթ է:

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է: