Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերահսկողական – հարկային – վերահսկողական. Ֆելիքս Ցոլակյանը վերադարձավ նախագահական

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

11:07 , 30 Հունիս 2016

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից երեկ ստորագրված հրամանագրով՝ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար: Մինչ այդ այս պաշտոնը զբաղեցնում էր Հովհաննես Հովսեփյանը (2008 թվականից)։ Այս տարվա մարտի 3-ին Հովսեփյանը նախագահի հրամանագրով նշանակվեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, և փաստորեն, ավելի քան 3 ամիս նախագահի վերահսկողականը մնացել էր առանց ղեկավար։

Նշենք, որ կոչումով գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանը նախկինում՝ 1999-2003 թվականները ղեկավարել է նախագահի վերահսկողական ծառայությունը, որից հետո նշանակվել է ՀՀ հարկայի ծառայության պետ։

Այս առումով հետաքրքիր օրինաչափություն է նկատվում։ Ֆելիքս Ցոլակյանից հետո նախագահի վերահսկողական ծառայությունը ղեկավարած Վահրամ Բարսեղյանը նույնպես անմիջապես հետո նշանակվել է հարկային ծառայության պետ։ Հովհաննես Հովսեփյանի մասին արդեն նշեցինք։

Ֆելիքս Ցոլակյանը 2013 թվականի մարտից մինչև 2016 թվականի փետրվարը զբաղեցնում էր Շիրակի մարզպետի պաշտոնը։ Իսկ դրանից առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալն էր (2007 թվականի նոյեմբերից)։

Կենսագրություն

Ֆելիքս Խոստեղի Ցոլակյան

Ծնվել է 1952թ. հունվարի 27-ին, Անիի շրջանի Ներքին Ջրափի գյուղում

1969-1974 թթ. – սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունը
1974-1976 թթ. – Արարատ քաղաքի արդյուբերատեխնիկական տեխնիկում։
1976-1980 թթ. – ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, ապա երկրորդ քարտուղար։
1980-1985 թթ. – ՀԽՍՀ ՊԱԿ Գորիսի բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր։
1985-1991 թթ. – ՀԽՍՀ ՊԱԿ Եղեգնաձորի բաժանմունքի պետ։
1991-1992 թթ. – Եղեգնաձորի շրջանային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ։
1993-1996 թթ. – ՀՀ ԱԱՊՎ Մասիսի բաժանմունքի պետ։
1996-1997 թթ. – ՀՀ ԱԱՆ, ապա ՀՀ ՆԳ և ԱԱՆ Շիրակի մարզային վարչության պետ։
1997-1999 թթ. – ՀՀ ՆԳ և ԱԱՆ Երևանի քաղաքային վարչության պետ։
1999-2003 թթ. – ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։
2003-2007 թթ. – ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ։
2007 թ. հուլիս-հոկտեմբեր – ՀՀ Նախագահի խորհրդական։
2007 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։
2013 թ. մարտի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։
2013 թ. մարտի 7-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ։
2016 թ. փետրվարի 24-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը «Ռենկո»-ի տնօրենի հետ քննարկել է նոր ՋԷԿ-ի կառուցման համաձայնագրի ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը:

Ռադիոէլեկտրոնային և քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության սարքերի ներմուծման արտոնագրերի տրամադրման գործընթացը ավտոմատացվել է

Համակարգի կիրառմամբ մի քանի անգամ արագացվել և դյուրինացվել է հայտերի ներկայացման և համապատասխան արտոնագրերի տրամադրման գործընթացը:

Սուրեն Կարայանն այցելել է Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտի (լուսանկարներ)

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը սեպտեմբերի 16-ին իրանական կողմի հրավերով այցելել է ԻԻՀ «Արաս» ազատ տնտեսական գոտի: