Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնվող էներգետիկայի դասընթացներ դպրոցահասակ երեխաների համար (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

14:48 , 05 Հուլիս 2018

այաստանում արևային էներգետիկայի ոլորտի առաջատար կազմակերպություններից մեկը՝ «Շտիգեն» ընկերությունը սկսում է «Շտիգեն Քիդս» խորագրով մեծածավալ կրթական ծրագիր: Մեկնարկը կտրվի հուլիսի 6-ին Լոռու մարզի «Սմարթ» կրթական կենտրոնում՝ «Վերականգնվող էներգետիկայի հիմունքներ» դասընթացով:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Շտիգեն» ընկերության հիմնադիրտնօրենարևային էներգետիկայի փորձագետ  Հայկ Շեկյանը նշեց, որ սա կարևոր նախաձեռնություն է:

«Մեր նախաձեռնությունն ուղղված է 12-16 տարեկան երեխաներին, սակայն ցանկացած հետաքրքրվող կարող է միանալ: Մշակվել է համապատասխան կրթական նյութը, որը պատրաստվում ենք ներկայացնել մասնակիցներին: Մեր հիմնական նպատակն է երեխաների միջոցով ավելի հասանելի դարձնել տեխնոլոգիաները»,-ասաց Հայկ Շեկյանը:

«Շտիգեն Քիդս» ծրագիրը բաղկացած է տեսական և գործնական մասերից: Հուլիսի 6-ին մեկնարկում է դասընթացների մեծ շղթան: Նախատեսված է մոտ 140 երեխայի մասնակցություն: Դասընթացը տեսաձայնագրվելու է, և հետագայում ձայնագրությունների հիմքի վրա կստեղծվի «Վերականգնվող» էներգետիկայի հիմունքներ»  կուրսի առցանց տարբերակը՝ Հայատանի, Արցախի հեռավոր համայնքների, ինչպես նաև Սփյուռքում ապրող հայ երեխաների համար:

«Դասընթացը ոչ միայն վերաբերում է արևային էներգիային, այլև վերականգնվող էներգիայի մյուս հատվածներին: Ընդ որում, շեշտը դրել ենք վերականգնվող էներգիայի այն աղբյուրների վրա, որոնք լուրջ ապագա ունեն Հայաստանում»,-ասաց «Շտիգեն Քիդս» նախագծի ղեկավարԱնի Աղաջանյանը:

Հայկ Շեկյանը նշեց, որ երեխաների հետ աշխատանքն իրենց համար նորություն չէ: Արդեն փորձարկել են այս մոտեցումը, տեսել են երեխաների հետաքրքրությունը և համոզված են, որ այս նախաձեռնությունը հաջողություն է ունենալու:

«Շտիգեն Քիդս» կրթական ծրագիրը, բացի վերականգնվող էներգետիկայի դասընթացից, ունի գործնական հատված: Մրցութային կարգով կձևավորվեն  խմբակներ, որում ընդգրկված երեխաները հնարավորություն կունենան պատրաստել արևային ֆոտովոլտային վահանակներ և ինքնաշեն ջրատաքացուցիչներ:

«Պատկերացրեք, 14-15 տարեկան տղան արևային վահանակ է հավաքում: Մենք այդ հնարավորությունները տալու ենք, տրամադրելու ենք անհրաժեշտ գործիքները: Վերջում երեխաների այդ աշխատանքը գնահատվելու է: Միջազգային փորձն է ցույց տալիս, որ սա երեխաների շրջանում հետաքրքրություն առաջացնելու լավագույն ճանապարհն է »,-ասաց  Հայկ Շեկյանը:

Երեխաների աշխատանքները կգնահատվեն և կներկայացվեն «ԴիջիԹեք» ցուցահանդեսում: Կտրվեն խրախուսական մրցանակներ:

Առաջիկայում նախատեսվում է դասընթացներ անցկացնել այլ մարզերում։

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: