Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Վերաիմաստավորելով հաղորդակցությունն արտաքին տնտեսական հարաբերություններում»

Վերադարձ լուրերի բաժին

20:32 , 30 Օգոստոս 2019

ՀՀ էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարությունների նախաձեռնությամբ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել «Վերաիմաստավորելով հաղորդակցությունն արտաքին տնտեսական հարաբերություններում» խորագրով քննարկումը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներ և գործարարներ: Այդ մասին հայտնեց էկոնոմիկայի նախարարությունը:

Zohrab Mnatsakanyan
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է․ «Մեր դիվանագիտական ներուժը հնարավորություն տալիս է՝ միջազգային դաշտում, թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ մակարդակներում առաջ բերելու համապատասխան հարթակներ, որտեղ մեր դերակատարներին լավագույնս կարող ենք կապել իրենց հնարավոր գործընկերների հետ: Մենք վերափոխում ենք ամբողջ մոտեցումը, որպեսզի առաջնային դերն այստեղ փոխանցենք անմիջական դերակատարներին»:

3
Տիգրան Խաչատրյանը գործարարներին և դիվանագետներին ուղղված իր խոսքում ասել է․ «Իմ գործընկերոջ հետ քննարկումներ ենք նախաձեռնել արտաքին տնտեսական հարցերում հաղորդակցման բարելավման վերաբերյալ։ Առանց ճիշտ հաղորդակցման, մեր նպատակների, առկա հնարավորությունների և կարիքների վերաբերյալ տեղեկատվության արդյունավետ փոխանակման՝ չենք կարող նեդաշնակեցնել մեր գործողությունները և ստանալ շոշափելի արդյունքներ՝ ավելացնելու ներդրումների ծավալները և արտաքին շուկաներում լավագույնս իրացնելու Հայաստանում ստեղված նյութական և ոչ նյութական արտադրանքը»:

7
Քննարկման ընթացքում գործարարները և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները մտքեր են փոխանակել օտարերկրյա ներդրողների հետ տարվող աշխատանքի արդյունավետության բարձրացման, երկրի ներդրումային և զբոսաշրջային ներուժի վերաբերյալ տեղեկատվական բազայի բարելավման և հաղորդակցությանն առնչվող մի շարք հարցերի առնչությամբ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում անցկացվեց Ամուլսարի հանքի շահագործան դեմ հերթական երթը

Երթին մասնակցել են նաև Ջերմուկից ավտոշարսյունով եկածները:

«DataArt» ընկերությունը գրասենյակ է բացել Երևանում

«DataArt»-ը ստեղծում, մշակում և զարգացնում է յուրահատուկ ծրագրային լուծումներ, որոնք հաճախորդներին օգնում են տարբեր ոլորտներում զարգացնելու իրենց բիզնեսը: