Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերաբացվել են Ucom-ի բոլոր վաճառքի և սպասարկման կենտրոնները

Վերադարձ լուրերի բաժին

16:45 , 07 Մայիս 2020

Ucom ընկերության բոլոր վաճառքի և սպասարկման կենտրոնները վերսկսել են բնականոն աշխատանքը՝ պայմանավորված արտակարգ իրավիճակում պարետի՝ մի շարք ոլորտների գործունեության սահմանափակումների կրճատման վերաբերյալ որոշմամբ։ Վերաբացման նախօրեին իրականացվել են կորոնավիրուսային վարակը կանխարգելող անհրաժեշտ բոլոր միջոցառումները։ Տարածքները պարբերաբար ախտահանվում և օդափոխվում են, սպասարկող անձնակազմին տրամադրվել են բժշկական դիմակներ, ձեռնոցներ և հակաբակտերիալ նյութեր։

Ara_Khachatryan_IMG_1571

«Մեր աշխատակիցներն այսօր անում են ամեն ինչ, որպեսզի վերականգնենք Ucom-ի բնականոն աշխատանքը։ Ես դրական եմ գնահատում առաջընթացը, ու այսօր բոլոր սպասարկման սրահները բացվելու են։ Վերջին մի քանի օրվա ընթացքում մեծածավալ աշխատանք է իրականացվել․ ախտահանվել են սրահները, տրամադրվել են անհրաժեշտ բոլոր պարագաներն, որպեսզի անվտանգ միջավայր ստեղծվի թե՛ մեր աշխատակիցների, և թե՛ սիրելի հաճախորդների համար։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

Զուգահեռաբար գործում է Ucom-ի առցանց խանութը, որտեղ ցուցադրված բոլոր առկա ապրանքատեսակներն առաքվում են թե՛ Երևանում, և թե՛ մարզերում։ Երևանում առաքումն իրականացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ մարզերում՝ 3։ Առցանց խանութում հնարավոր է նաև բաժանորդագրվել Ucom շարժական կապի ծառայություններին։

IMG_1596

Իրենց և իրենց մտերիմների առողջության մասին մտահոգվող բոլոր բաժանորդները կարող են օգտվել Ucom-ի կողմից առաջարկվող առցանց սպասարկման և վճարման բոլոր միջոցերից՝ Google Play-ից կամ App Store-ից ներբեռնելով Ucom և uPay հավելվածները:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: