Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վեբինարների շարք բիզնեսների համար

Վերադարձ լուրերի բաժին

23:31 , 31 Մարտ 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Գործարարության աջակցման գրասենյակի և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ, նախաձեռնել է գործարարների համար հատուկ մշակված խորհրդատավական վեբինարների շարք: Հայաստանի առաջատար բիզնես խորհրդատուները կներկայացնեն վեբինարներ՝ ճգնաժամային իրավիճակում բիզնեսի կառավարումից մինչև մարքեթինգային գործիքների կառավարում թեմաներով:

Խորհրդատվության անհրաժեշտությունը բացահայտվել է էլեկտրոնային համապարփակ հարցաթերթի շնորհիվ, որը մարտի 23-ից ակտիվորեն շրջանառվել է թիրախային սուբյեկտների շրջանում և այժմ ներառում է 1200-ից ավելի տնտեսվարողների պատասխան։

Ուսումնասիրությունը պարզել է, որ համավարակի տարածման պայմաններում բիզնես սուբյեկտներն ունեն նաև տեխնիկական և խորհրդատվական աջակցության կարիք՝ արագ և ճիշտ կողմնորոշվելու և մարտահրավերներին համապատասխան արձագանքելու համար։ Հարցաթերթի պատասխանների հիման վրա հստակեցվել են նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների աջակցության գործիքները:

«Էկոնոմիկայի նախարարությունը շնորհակալություն է հայտնում ոլորտում գործող խորհրդատվական ընկերություններին ու անհատ փորձագետներին նախաձեռնությանն առանց հապաղելու և կամավոր հիմունքներով միանալու համար»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Վեբինաներնեի շարքը մեկնարկելու է ապրիլի 1-ին, ցանկը հասանելի է այս հղումով:

Միանալ կարող են բոլոր ցանկացողները՝ նախապես գրանցվելով յուրաքանչյուր վեբինարում ներկայացված հղումով։ Վեբինարի մասնակիցները կկարողանան հարցեր ուղղել խորհրդատուներին ու ստանալ մասնավոր դեպքերի համար նպատակային հստակ պատասխաններ։

Վեբինարների շարքը շարունակական է, ամեն օր ընդլայնվելու են թեմաներն ու մասնագետների կազմը, ուստի՝ նախարարությունը հորդորել է պարբերաբար ստուգել վեբինարների ցանկը, ինչպես նաև, առաջարկներով ակտիվորեն մասնակցել առցանց հարցմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021 թ. առաջին եռամսյակում պետբյուջե է վճարվել ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021 թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:

Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը երկարաձգվելու է. փոխվարչապետ

Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման վրա սահմանափակումը չի տարածվում, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան: