Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցչին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

14:40 , 06 Հունիս 2018

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային:

Վարչապետը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ սերտ  համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է իրականացվող ծրագրերի և միջոցների ծախսման արդյունավետության, ինչպես նաև ֆինանսական ոլորտում կարգապահության բարձրացումը:

ԱՄՀ մշտական ներկայացուցիչը վարչապետին է ներկայացրել հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները: Յուլիա Ուստյուգովան վստահություն է հայտնել, որ նոր կառավարության հետ համատեղ ԱՄՀ-ն կկարողանա արդյունավետ կերպով նպաստել Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: ԱՄՀ մշտական ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությունը և ընդգծել, որ մեր երկիրն այս առումով կարելի է համարել օրինակելի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության  ծրագրով տարբեր ոլորտներում, այդ թվում՝ հարկային և մաքսային վարչարարության բարելավման, կենսաթոշակային համակարգի ուղղությամբ նախատեսվող բարեփոխումների, ինչպես նաև երկկողմ գործակցության օրակարգում գտնվող մի շարք այլ հարցերի շուրջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պարզաբանում է էկոնոմիկայի նախարարությունը

Այն վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխմանը:

Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության վարչապետի հետ

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրների միջև առկա են փոխգործակցության մեծ հնարավորություններ և լավ հիմքեր՝ երկկողմ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար։

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Գյումրու նոր մաքսատանը մեկնարկել է ավտոմաքսազերծման գործընթացը

Գյումրիում կառուցվող Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնն ամբողջությամբ պատրաստ է պատշաճ իրականացնել սպասարկման գործընթացը: