Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Ագրարային համալսարանում իրականացվող բարեփոխումների ընթացքին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

21:52 , 15 Ապրիլ 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Շրջայցի ընթացքում Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը վարչապետին է ներկայացրել իրականացվող բարեփոխումներն ու առաջիկա ծրագրերը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

_TM_0433

Բուհում իրականացվող բարեփոխումների առաջին փուլում կատարվել են ֆակուլտետների և ամբիոնների թվի օպտիմալացում, բուն ուսումնական գործընթացի բովանդակային ու ձևակարգային փոփոխություններ՝ թելադրության բացառում, Moodle հարթակի ստեղծում, ինտերակտիվ մեթոդների կիրառում, դասաժամի կրճատում, համակարգչային ծրագրակազմերի գծով մասշտաբային ինտենսիվ վերապատրաստումներ դասախոսների և ուսանողների համար և այլն։ Այժմ ներդրման փուլում է էլեկտրոնային թեստավորման համակարգը։ Արդեն ներդրվել են ուսումնական գործընթացի կառավարման ավտոմատացման E-buh համակարգը և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Mulberry-2 համակարգը։ Սրանք, ըստ ռեկտորի, ակնհայտորեն հեշտացնում ու արդյունավետ են դարձնում դասախոսների ու աշխատակազմի աշխատանքը։

Վարդան Ուռուտյանի խոսքով, բարեփոխումներն ընթանում են տարբեր ուղղություններով՝ մասնագիտական կրթական ծրագրերի օպտիմալացում և արդիականացում, դասախոսների վերապատրաստում, կրթություն-գիտություն-արտադրություն խզված կապի ամրապնդում, տեխնիկական բազայի և լաբորատոր կարողությունների նորացում ու համալրում։

_TM_0914

Բուհում ներդրվում են ֆինանսավորման և ֆոնդագոյացման նորարարական մեխանիզմներ, մասնավորապես աշխատանքներ են իրականացվում ավանդաշնորհային (endowment) ֆոնդի ստեղծման ուղղությամբ։ Ստեղծվում և ամրապնդվում են հիմնադրամների, բարերարների, Սփյուռքի կազմակերպությունների հետ գործնական ու բարեկամական հարաբերություններ։

Վարդան Ուռուտյանն ասել է, որ բուհը նախատեսում է անցնել բակալավրիատի 4 տարվա և մագիստրական 2 տարվա կրթական ծրագրերին։ Այս առումով, վարչապետը նշել է, որ բարերարների ներգրավումը տարբեր ծրագրերում լավ է, բայց հաշվի առնելով պետական միջոցների ավելացման միտումը՝ պետք է ըստ առաջնահերթությունների ծրագրերը հստակ ժամանակացույցով ներկայացնել նաև կառավարությանը՝ ստանալ ֆինանսավորում և լուծել խնդիրները պետական մակարդակով:

_TM_0829

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ագրարային համալսարանի զարգացումը՝ ընդգծելով, որ երկրի աշխատուժի մեծ մասը զբաղված է գյուղատնտեսության ոլորտում: «Մեր գյուղատնտեսության ոլորտի ամենամեծ խնդիրն այն է, որ մարդու կյանքը ձևավորվում է այսպես. չարչարվում ենք, բայց արդյունք չունենք: Մեր ամենակարևոր խնդիրն է օգնել գյուղացիներին, որպեսզի նախ այդ չարչարանքը դառնա աշխատանք: Ո՞րն է տարբերությունն աշխատանքի և չարչարանքի միջև: Տարբերությունն այն է, որ երկրորդի մեջ հաճույքի ու բավարարվածության շատ մեծ կոմպոնենտ կա, երկրորդը, որ ինքը լինի արդյունավետ: Մեր խնդիրն այն է, որ աշխատանքի պրոցեսի մեջ զուտ ֆիզիկական ուժի կիրառումը հնարավորինս նվազի և այդ ամբողջ գործընթացում հնարավորինս ավելանա մտավոր աշխատանքը: Իհարկե, աշխատանքը պետք է չարչարանք չլինի: Շատ ուրախ եմ, որ այն, ինչ ներկայացվում է՝ համահունչ է այդ տրամաբանությանը»,- նշել է Փաշինյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը հայտարարել է «Dubai 2020» ցուցահանդեսին երկրի մասնակցության կազմակերպման օպերատորի մրցույթ

Թիմում պետք է ներգրավված լինեն մասնագետներ հայերենի և անգլերենի կատարյալ իմացությամբ, իսկ արաբերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով

Համաժողովի շրջանակում ցուցահանդես է նախատեսված, որտեղ կին ձեռներեցներն իրենց արտադրությունը, աշխատանքը, ծրագրերը կներկայացնեն:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագիծը: