Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է կորոնավիրուսը և հայ-ռուսական համագործակցությունը

Վերադարձ լուրերի բաժին

15:07 , 06 Ապրիլ 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Կողմերը քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր: Տեղեկատվություն են փոխանակել Covid-19 համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի մասին: Նշվել է, որ երկու երկրներում էլ իրավիճակն այդ առումով լիովին վերահսկելի է:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնմել ռուսական կողմին Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների անխափան իրականացումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի և Ռոսպոտրեբնադզորի հետ արդյունավետ համագործակցության համար: Կողմերը պաշտպանել են տեսակոնֆերանսի միջոցով Եվրասիական բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը: Զրուցակիցները կարևորել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում մշտական շփումների իրականացումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին առողջություն է մաղթել

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով:

Մեկնարկել է Ֆինանսական ներգրավման քաղաքականության փորձագետների նիստը

Փորձագետները շեշտը դնելու են փոխներգործուն ուսուցման հնարավորությունների վրա, մասնավորապես՝ սպառողների պաշտպանության, ֆինանսական գրագիտության, թվային ֆինանսական ծառայությունների և ֆինանսական ներգրավման ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում:

Վրաստանի իրական ՀՆԱ-ն կրճատվել է 16.6%-ով

Խոսքն այս տարվա Ապրիլի մասին է: