Invalid username or password
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 4-ին որոշումներով նշանակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ: e-gov.am կայքի համաձայն՝ նախարարի տեղակալներ են նշանակվել Արտակ Քամալյանը և Ավագ Ավանեսյանը:
Արտակ Քամալյանը 2018 թ. սեպտեմբերից զբաղեցնում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ Ավագ Ավանեսյանը՝ 2018 թ. մարտից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնը:
Վարչապետը մյուս որոշումներով նշանակել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարների տեղակալներին: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ է նշանակվել Գեղամ Վարդանյանը, իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ՝ Իրինա Ղափլանյանը:
Գեղամ Վարդանյանը այս տարվա հունվարի 11-ից զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնը: Իրինա Ղափլանյանը 2018 թ. հունիսից ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալն էր:
Վարչապետի այլ հրամանագրով Արևիկ Անափիոսյանը, Գրիշա Թամրազյանը և Արայիկ Խզմալյանը նշանակվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ:
ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխություններով պայմանավորված ՝ գյուղատնտեսության նախարարություն այլևս չի լինելու, գործառույթները փոխանցվել են Էկոնոմիկայի նախարարությանը, որն իրականացնելու է նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լիազորությունները: Օրենքն ուժի մեջ է 2019 թ. հունիսի 1-ից:
Դիտումներ 993
2019-ի հունվարի 1-ից 40%-ով բարձրացել է նվազագույն կենսաթոշակը՝ կազմելով 25500 դրամ։
ՌԴ գյուղնախարարի տեղակալ Ջամբուլաթ Խատուովի խոսքով` գյուղատնտեսական արդիական օրակարգի համատեղ քննարկումը կնպաստի համագործակցության հետագա խորացմանը:
Դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 73.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 42.9 մլն ԱՄՆ դոլար: